«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր պաշտոնապես դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցության կազմից: Այժմ նա անկախ պատգամավոր է:
«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի հակասությունները, հիշեցնենք, ծագեցին այն բանից հետո, երբ երկու կուսակցությունները փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին, թե խախտվել է խորհրդարանական ընտրություններում ձեռք բերված պայմանավորվածությունը: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, կուսակցության առաջնորդները պետք է մանդատները վայր դնեին` ճանապարհ բացելով երիտասարդների համար, իսկ Քոքոբելյանը պնդում է, թե նման պայմանավորվածություն չի եղել:
Աստղիկ Բեդեւյան