Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն դատապարտում է Հայրիկյանի դեմ մահափորձը


ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: «Այն ուղղված է մեր պետականության եւ ինքնիշխանության դեմ, փորձ է սերմանելու վախի եւ անապահովության մթնոլորտ», - ասված է Գերագույն մարմնի այսօր տարածած հայտարարությունում։

Դաշնակցությունն ընդգծում է, որ իրավապահ եւ ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին։ «Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում նման դեպքեր են արձանագրվում եւ մնում չբացահայտված», - ասված է հայտարարությունում։

«Պարույր Հայրիկյանը մեծ կենսափորձով եւ դժվարությունների միջով անցած ազգային-պետական գործիչ է, վստահ ենք՝ նա կհաղթահարի նաեւ այս փորձությունը: Նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում», - հայտարարում է Դաշնակցության Գերագույն մարմինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG