«Հանրապետություն» կուսակցության առանցքային գործիչներից մեկը` Սմբատ Այվազյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց նոր քաղաքական ուժ ստեղծելու հնարավորությունը: Գործող քաղաքական ուժերից որեւէ մեկը չունի այն ներուժը, որով հնարավոր է իրավիճակ փոխել, ասաց նա:
Այվազյանը անցած տարվա կեսերից սառեցրել է իր անդամությունը Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունում, բայց չի լքել այն: Հիմա շարքային անդամ է, վերջին համագումարում էլ ասաց, որ իր ցանկությամբ չի ընդգրկվել կուսակցության ղեկավար մարմնում` քաղխորհրդում:
«Կարծես եկել է մի ժամանակաշրջան, երբ գործող քաղաքական ուժերը իրենց դիրքերը պետք է զիջեն, կամ մի կողմ պետք է քաշվեն, կամ ընդհանրապես հեռանան` ասպարեզ բացելով նոր ուժերի, նոր մարդկանց, նոր գործիչների: Միգուցե այս միջոցառումից հետո, որի անունը հորջորջել են նախագահական ընտրություններ, հնարավոր լինի այդ ելքերը գտնել», - ասաց Այվազյանը:
Այվազյանը ասաց` հանդիպումներ է ունենում «այն մտածող մարդկանց հետ, ովքեր պետության այս իրավիճակի փոփոխման կողմնակիցներ են». - «Մարդիկ, որոնք քաղաքական պայքարի առաջին շարքերում չեն եղել, վերեւի հարթակում չեն եղել, բայց իրենք քաղաքական պայքարի մասնակիցներ են եղել, մարդիկ, որոնք ցավում են երկրի դատարկվելու հետ կապված, մարդիկ, ովքեր գիտակցում են, որ մեր հարեւանը, մեր հակառակորդ Ադրբեջանը օր օրի պատրաստվում է պատերազմի»:
Այվազյանը «Հանրապետություն» կուսակցության անգործությունից է դժգոհ: Հայ ազգային կոնգրեսի հետ տարաձայնություններն էլ առաջացան այն ժամանակ, երբ քաղաքական միավորումը որոշեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին: ՀԱԿ-ը, նրա կարծիքով, չպետք է մասնակցեր դրանց:
«Ես ասում եմ` էս երկրում ընտրություն չկա, նրանք գնացին ընտրության: Եվ հաջորդ հարվածը եղավ այն, որ նրանք չգիտեմ ինչ հրճվանքով սկսեցին իրենց այս յոթ մանդատները գովաբանել` «մենք կգնանք այսպես կանենք, այնպես կանենք Ազգային ժողովում»... Տեսնում ենք` ինչ են անում: Էդ «այսպես-այնպես»-ը մեզ չի գոհացնում, մեզ պետք չէր», - ասաց նա:
««Հանրապետությունը, ճիշտ է, դուրս եկավ ՀԱԿ-ից, բայց հիմա ի՞նչ ենք անում «Հանրապետություն» կուսակցությունով: Կա՞ մի քայլ, որ իրենք արել են, ես չեմ մասնակցել: Տասը ամիս է արդեն դուրս են եկել, կա՞ մի որեւէ լուրջ, երկրին փոփոխություն բերող բան, որին ես չեմ արձագանքել: Եթե լինի, ես «Հանրապետություն» կուսակցության առաջին շարքերում ես կանգնած եմ լինելու», - ասաց նա:
Այվազյանը կարծում է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում չառաջադրվեց նաեւ «Բարգավաճ Հայաստանի» պատճառով. ուժը հույսեր տվեց, վերջում իր անձնական շահով առաջնորդվեց, չմասնակցեց ընտրություններին, Տեր-Պետրոսյանն էլ միգուցե այլ ելք չտեսավ, քան չառաջադրվելը: Ըստ Այվազյանի` չնայած ԲՀԿ-ին վերաբերող ՀԱԿ առաջնորդի քաղաքագիտական հայտնի վերլուծությունը տապալվեց, բայց նա պետք է առաջադրվեր. Չառաջադրվեց եւ նաեւ այդ որոշման արդյունքում, որ ՀԱԿ-ի ազդեցությունը քաղաքական դաշտում հետզհետե նվազում է, կարծում է Այվազյանը:
«Չեմ ընդունում Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, որ ինքը 68 տարեկան է, դրա համար չի առաջադրվում: Ակնհայտ է, որ պատճառը դա չէ, այլ պատճառներ կան: Ես կարծում եմ, ինքը ապագայում բացատրություն անպայման կտա: Մեկ ամիս առաջ հանդիպել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, նա միգուցե ինձանից ավելի կենսունակ է, ավելի գործունյա է, ավելի երիտասարդ էր, շատ ավելի թարմ էր, քան ես», - ասաց Այվազյանը:
Այվազյանը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է անել միայն հետընտրական զարգացումներով:
«Մեզ մոտ շատ հետաքրքիր կլիներ, եթե մենք կարողանայինք միասնականություն ապահովեինք եւ այնպիսի թեկնածուներ լինեին, որոնք կարողանային ապահովել հետընտրական պրոցեսը, որովհետեւ ընտրությունների ժամանակ ժողովուրդը հնարավորություն չունի իր քվեն պահելու», - ասաց նա: