«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը մամուլի ազատության վերաբերյալ իր տարեկան զեկույցն է հրապարակել, որտեղ վերլուծել է 2012 թվականին արձանագրած իրավիճակը:
179 երկրների շարքում Հայաստանը 74-րդ տեղում է, նախորդ զեկույցի համեմատ առաջընթաց է գրանցել երեք կետով:
Զեկույցում Հայաստանը նախկին Խորհրդային Միության երկրների առաջատար քառյակի մեջ է ընդգրկված՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ղրղըզստանի հետ եւ զիջում է միայն Մոլդովային:
Ըստ զեկույցի՝ այս երկրները մամուլի ազատության վիճակի հարցում բազմաթիվ ընդհանրություններ ունեն, չնայած լրատվամիջոցներում բազմակարծություն կա եւ պետական գրաքննությունը քիչ է, սակայն այս երկրները նախկինի պես բախվում են մամուլի ազատության եւ լրագրողի աշխատանքի պայմանների հետ կապված խնդիրների, լրագրողները հիմնականում աշխատում են խիստ բեւեռացված միջավայրում եւ կարող են տարբեր ուժերի կողմից ճնշումների թիրախում հայտնվել:
Եթե համեմատենք վերջին 5 տարիների ցուցանիշների հետ, այս զեկույցում Հայաստանը ամենալավ դիրքերում է, 2007 թվականին Հայաստանը 77-րդ տեղում էր, այնուհետեւ, մինչեւ անցյալ տարվա զեկույցը 101-102-րդ տեղերն էր զբաղեցնում, 2011-12 թվականներին վերադարձավ նույն ցուցանիշին, որ ուներ 2007 թվականի զեկույցում, իսկ այս տարի արդեն բարելավել է նաեւ այդ ցուցանիշը՝ 74-րդ տեղում հաստատվելով:
Հարավային Կովկասում Հայաստանը մամուլի ազատության առումով ամենալավ դիրքում է: Հարեւան Վրաստանը 100-րդ տեղում է հայտնվել՝ նախորդ տարվա համեմատությամբ 4 կետով վեր բարձրանալով, իսկ Ադրբեջանը 156-րդ տեղում է:
Ադրբեջանը տեղ է գրավում Բելառուսի կողքին․ այս երկու երկրները նախորդ տարվա համեմատությամբ առաջընթաց են արձանագրել զեկույցում եւ վերադարձել են նախանցած տարվա դիրքերին, իսկ 2011-ին այս երկու բռնապետությունները՝ ինչպես նշված է զեկույցում, հետընթաց էին արձանագրել տասնյակ լրագրողների ձերբակալություններից հետո: Չնայած այս զեկույցում վերականգնվել է մինչեւ 2011 թվականի նրանց «ստատուս քվոն», հորիզոնը դեռեւս փակ է մնում Ալիեւի եւ Լուկաշենկոյի հսկայական էգոների ստվերի տակ, պատկերավորում է «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը», մանրամասնելով՝ անկախ լրագրողները եւ բլոգերները շարունակում են վտանգի ենթարկվել հանրությանը տեղեկացնելու իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Զեկույցը նաեւ նշում է, որ 2013 թվականը Ադրբեջանում սկսվել է նոր բռնություններով եւ ձերբակալություններով, ինչը անկասկած մյուս զեկույցում Ադրբեջանի դիրքերի հետընթացի պատճառ կհանդիսանա:
Թուրքիան եւս տարածաշրջանում ետնապահների շարքում է՝ Ադրբեջանից միայն երկու կետով ավելի բարձր՝ 154 -րդ տեղում։ Այս զեկույցում եւս Թուրքիան համարվում է ամենամեծ բանտը լրագրողների համար:
Ինչ վերաբերում է մամուլի ազատության առումով լավագույն եւ վատթարագույն եռյակներին, ապա այստեղ նախորդ տարվա համեմատությամբ փոփոխություններ չկան:
Մամուլը ամենաազատն է Ֆինլանդիայում, Նիդեռլանդներում եւ Նորվեգիայում:
Իսկ ամենավատ վիճակը կրկին՝ Էրիթրեայում, Հյուսիսային Կորեայում եւ Թուրքմենիայում է արձանագրվել: