Ծառայության հիմնադիր նախագահ Տիգրան Ալաջաջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ ըստ նախագծի` Երեւանի արվարձաններից մեկում կկառուցվի քաղաքատիպ ավան սիրիահայության համար:
«Երեւանից ոչ հեռու մենք ունենք սեփականության իրավունքով մեզ պատկանող հողատարածք Նոր Հաճնի հարեւանությամբ, Մրգաշատի կողքը, 2 հեկտար, որը պատրաստ ենք նվիրել ծրագրի իրականացմանը», - ասաց Ալաջաջյանը:
Նախաձեռնությանը միացել է նաեւ «Ազատագրում» հայրենասիրական սոցիալ-բարեգործական կազմակերպությունը` տրամադրելով Աջափնյակ համայնքում իրենց պատկանող երկու մուտքով 9-ը հարկի համար նախատեսված կիսակառույց շինությունը:
Թե 2 հեկտարի վրա ինչպիսի շենքեր կկառուցվեն ու ինչ պայմաններով բնակարանները կհանձնվեն բնակիչներին, պարզ կլինի մեկ շաբաթից: Սակայն ավելի վաղ սիրիահայերին օգնելու համար ստեղծված «Օգնիր եղբորդ» ծրագրի համակարգող Խաչիկ Ջոզիկյանը հավաստիացնում է, որ ինչ էլ որոշվի, այնուամենայնիվ, մի բան պարզ է, որ բնակարաններ կարող են ձեռք բերել նույնիսկ այն սիրիահայերը, ովքեր Հայաստան են եկել առանց խնայողությունների:
Համակարգողը նշում է, որ եթե մեկ ամսվա ընթացքում կարողանան ծրագիրը մեկնարկել, ապա 6 ամսվա ընթացքում արդեն բնակարաններ հանձնելու հնարավորություն կունենան:
Ծրագիրը դեռ մշակման փուլում է եւ ամենաուշը մեկ շաբաթից նախագիծը կներկայացնեն նաեւ կառավարությանը` հավելյալ աջակցության համար:
«Այսօր մենք ունենք սիրիահայ ընտանիքներ, որոնք պատրաստ են որոշակի գումարային մասնակցություն ունենալ բնակարանները կառուցելու գործում, բայց դա քիչ է: Մենք նաեւ հույս չունենք, որ այս ծրագիրը կիրականացնենք զուտ բարեգործությունների արդյունքում: Պետք է դիմենք եւ վարկերի, եւ ժամանակավոր օգնությունների համար, որոնք պետք է վերադարձվեն տան սեփականատերերի կողմից», - ասում է Ջոզիկյանը:
Հարցին, թե նախնական հաշվարկով որքա՞ն կարժենա բնակարանի մեկ քառակուսի մետրը, Ջոզիկյանը պատասխանեց. - «Շատ չնչին գումար կլինի, հողը նվիրատվություն է, իրենք պետք է միայն վճարեն շենքի շինարարության ծախսերը: Նախնական 10-20 տոկոս կվճարեն, մնացածը` տարիների ընթացքում, իսկ մեկ քառակուսի մետրի համար նախնական հաշվարկով կվճարեն մոտ 300 դոլար»: