Մատչելիության հղումներ

Ադրբեջանում խաղաղ ցույցը ավարտվել է 50 հոգու ձերբակալությամբ


Ոստիկանությունը ձերբակալում է բողոքի ակցիայի մասնակցին, Բաքու, 26-ը հունվարի, 2013
Ոստիկանությունը ձերբակալում է բողոքի ակցիայի մասնակցին, Բաքու, 26-ը հունվարի, 2013
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց` իրենց համերաշխությունը հայտնելով Իսմայիլի քաղաքում օրերս բողոքի դուրս եկած մարդկանց:

Սակայն ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր փորձում էին հավաքվել Բաքվի Շատրվանների հրապարակում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ոստիկանությունը ավելի քան հինգ տասնյակ մարդու է ձերբակալել, այդ թվում` հայտնի բլոգեր Էմին Միլլիին, իրավապաշտպան Մալահաթ Նասիբովային եւ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Շաբաթօրյա բողոքի ակցիան կազմակերվել էր երիտասարդ ակտիվիստների կողմից, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում Իսմայիլի քաղաքում մարդկանց դեմ ուժի կիրառման առնչությամբ:

Իսմայիլիում, որտեղ մի քանի օր բնակիչները բողոքում էին տեղական իշխանությունների դեմ, հունվարի 24-ին ոստիկանությունը արցունաբեր գազ եւ ջրցան մեքենաներ էր կիրառել` ամբոխին ցրելու համար: Բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG