Նախագահի թեկնածու առաջադրված, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հարցին, թե ինչ կփոխեր նա Հայաստանում եթե ընտրվեր նախագահ, ասաց, թե առաջին հերթին Հայաստանը կդարձնի ժողովրդավարական երկիր։
«Գիտեմ, որ Հայաստանի հիմնական խնդիրը ինքնորոշման բացակայությունն է կամ ինքնորոշման փոքր ներկայությունը ե՛ւ անհատական կյանքում, ե՛ւ ընդհանրական։ Հայաստանը իսկապես կդարձնեմ ժողովրդավարական երկիր։ Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե, իհարկե, չխանգարեն, որովհետեւ այդ բոլոր քայլերը ես պիտի կատարեմ խորհրդարանի հետ համատեղ։ Նախագահը առանձին շատ բան անել չի կարող», - նշեց Պարույր Հայրիկյանը։
Նախագահի թեկնածուն եռօրյա չոր հացադուլ է սկսել՝ այդպիսով միանալով Անդրիաս Ղուկասյանի «Ընտրություններ՝ առանց ընտրակաշառքի» կարգախոսին․ - «Այսօր ես իրեն ասացի՝ ես քեզ միանում եմ, սատարում քո այդ պահանջը, բայց ես կարծում եմ, որ մենք պիտի պայքարը շարունակենք։ Ինչո՞ւ Անդրիաս Ղուկասյանի պես մարդը իր բողոքի ցույցով սպառի իրեն։ Դրա համար ես միանում եմ իրեն, ցույց տալու, որ դու ճիշտ ես, բայց միասին ավարտենք, պայքարը շարունակենք»։
Հայրիկյանն ասաց, որ ընտրախախտումների փորձերն արդեն նշմարվում են։
«Օրինակ հիմա տնետուն են գնում անձնագրեր են հավաքում, ստորագրություն են վերցնում։ Նույնիսկ մանկապարտեզի վարիչը երեխայի ծնողին ասում է՝ պատճենը պիտի բերեք, չէ՞ անձնագրի։ Կոնկրետ օրինակներ գիտեմ, մենք այդ բոլորը նշում ենք», - մանրամասնեց նախագահի թեկնածուն։
Սոցցանցի օգտատերերից մեկի հարցին՝ «եթե ընտրությունները կեղծվեն հետընտրական ի՞նչ գործողությունների կդիմեք», Հայրիկյանը պատասխանեց, որ խախտումների ու ապօրինությունների դեմ պետք է պայքարեն բոլոր ընտրողները։
«Երբ ես դառնամ Հայաստանի Հանրապետության նախագահ, գործը շատ հեշտ է։ Մի քանի օրվա ընթացքում այդ հարցը կփակեմ։ Ազգային անվտանգության ծառայություն կա, ինչի՞ համար է։ Ասում ես՝ ձեր գործակալներին արագ գործի լծեք եւ որտեղ կբացահայտեք, անմիջապես կալանավորում եք։ Կխստացնեմ պատասխանատվությունը ընտրախախտումների համար դա հավասարազոր դարձնելով պետական ծանր հանցագործությունների», - պարզաբանեց ԱԻՄ առաջնորդը։
Հայրիկյանն առողջ մարդու ընկալման տեսանկյունից ծանր հանցագործություն է համարում այն, որ մարդիկ այսօր Հայաստանն անվանում են երրորդ հանրապետություն։
«Սա երրորդ հանրապետություն կոչելով մենք գնում ենք երկու միլիոն մարդու կամքի դեմ։ Նրանք չեն քվեարկել 91 թվականին երրորդ հանրապետություն ստեղծելու համար, նրանք քվեարկել են անկախ Հայաստան ստեղծելու համար», - ասաց Հայրիկյանը։
Եթե Պարույր Հայրիկյանն ընտրվի նախագահ, նա հնարավորություն կընձեռի իգական սեռի ներկայացուցիչներին եւս զինվորական ծառայություն անցնել։ Իսկ ծառայությունը փայլուն անցկացրածներին պետությունը կֆինանսավորի բուհերում սովորելու համար։