«Աբովյան փողոցից սկսած մինչեւ Կողբացի, Բուզանդ, Արամի փողոց հատվածն է, մոտ 350 մետր երկարությամբ: Մենք առաջարկեցինք այս շերտը վերականգնել, որովհետեւ Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճից մինչեւ Արամի 9-ը հուշարձանային մի կտոր կա, թեեւ վատ վիճակում, բայց պահպանված է: Եթե այս լրացումը չանենք, ժամանակի ընթաքցում դա էլ կկորցնենք», - նշեց ճարտարապետը:
Երեւանի Գլխավոր պողոտան նախատեսված է ճեմելու եւ հանգստի համար: Ճարտարապետի հավաստմամբ, իրենք էլ պահպանելով տարածքը, պահպանելու են նաեւ այդ մոտեցումը. - «Ունենք ծածկած փողոց եւ տեռասաներ՝տանիքներ եւ այդ ամբողջը նախատեսված է ճեմելու համար»:
Շենքերը բնակելի չեն լինելու, այլ նախատեսված են խանութների, օֆիսների, ժամանցի կետերի, ցուցասրահների, փոքրիկ հյուրանոցների համար:
Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ պահպանելու են հուշարձանների տեսքն ու ոչինչ չեն փոխելու, սակայն «21-րդ դարի շունչն այնուամենայնիվ իրեն զգացնել կտա»:
Հարցին, թե որքանով է հնարավոր ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը, Վարդանյանը պատասխանեց. - «Քարերն ինչպես են ապամոնտաժված եւ քանի տոկոսը կարող ենք օգտագործել, դա ինձ չի էլ անհանգստացնում եւ ձեզ էլ պետք է չանհանգստացնի: Երբ կառույցը կավարտենք, այն ժամանակ էլ կգաք դժվարություններից կխոսենք: Վերջիվերջո դուք արդյունքն եք տեսնելու, իսկ բարդությունները իմն են ու շինարարինը, իսկ համաքաղաքացիները կստանան այն պատկերը, որը ես պատկերացնում եմ, որ իրենք կհավանեն»:
Մինչդեռ ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը ցավով նշում է, որ այդ շենքերի պատմական արժեքը վերականգնել հնարավոր չէ: Հայկն անձամբ գնացել ու լուսանկարել է ապամոնտաժված շենքերի պահպանված քարերը, եւ նախագծի իրականացմանը չի հավատում. - «Միայն համարակարած քարերը բավարար պայման չեն շենքերը պահպանելու համար: Շենքերը շատ ավելի հետաքրքիր դետալներ՝ մառաններ, դռներ, լուսամուտներ ունեն, որոնք թալանվում, ոչնչացվում են: Ինքս այդ նախագիծը համարում եմ ոչ իրական: Գաղափարը գովելի էր, բայց, որ տեսնում ես, թե շենքերն ինչ անխնա ձեւով են քանդվում, ապա հասկանում ես, որ եթե վերականգնելու միտք ունեն, էդպիսի անշնորք ձեւով չեն քանդի: Շենքն իր պատմական հուշարձան կարգավիճակը պետք է հենց իր գտնված վայրում պահպանի, եթե տեղափոխում ես, մինիմում հուշարձան կարգավիճակից դուրս են գալիս»:
Դեռ պատրաստ է նախագծի մակետի մի հատվածը, ամբողջական պատկերն ունենալուց հետո, այն կդրվի Հանրային քննարկմանն ու կճշտվի ներդրման չափը, սակայն հստակ է, որ նախագիծը կիրականանա մասնավոր ներդրողների շնորհիվ: Ճարտարապետը վստահեցնում է, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա նախագծի բովանդակության ու ձեւի վրա: