Լեռնային Ղարաբաղում ստեղծվում է «Ազգային վերածնունդ» կոչվող կուսակցություն։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Հայկ Խանումյանը, ով Ղարաբաղում հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։
Հայաստանի Հանրապետությունից մի քանի տարի առաջ Լեռնային Ղարաբաղ տեղափոխված մասնագիտությամբ քաղաքագետ Հայկ Խանումյանը պարբերաբար կոշտ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին, նրանց կողմից իրականացվող քաղաքականությունը, իսկ Ղարաբաղի վերջին նախագահական ընտրություններին էլ նա ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավի հիմնական կազմակերպիչներից էր։
«Մեր շարքերում կան վետերաններ, զինվորականներ եւ հատկապես երիտասարդություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խանումյանը։
Նրա խոսքերով` անցած տարվա հուլիսին անցկացված նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ «բավականին մեծ զանգված կա, որը դժգոհ է վարվող քաղաքականությունից», ինչը պատճառ է դարձել, որ իրենց` տարբեր շրջաններում գործող տարբեր խմբեր միավորվեն եւ ստեղծեն քաղաքական ուժ։
Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններից հետո ակնկալվում էր, որ ընտրողների մոտ մեկ երրորդի ձայները ստացած ընդդիմադիր թեկնածու Բալասանյանի կողմից կստեղծվի քաղաքական նոր ուժ, որը, ինչպես խոստանում էր ընդդիմադիր գործիչը, կշարունակի պայքարել անարդարությունների եւ մարդկանց իրավունքների խախտումների դեմ։ Սակայն դա տեղի չունեցավ, փոխարենը` ամիսներ առաջ ստեղծվեց «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը, որի գործունեությունը, սակայն, լայն հանրությանն այնքան էլ ծանոթ չէ։
Հարցին` արդյոք նորաստեղծ կուսակցության հիմքում, այնուամենայնիվ, Վիտալի Բալասանյա՞նն է կանգնած, Հայկ Խանումյանը բացասական պատասխան տվեց` վստահեցնելով, որ «Բալասանյանը դրա մասին մի քանի օր առաջ է իմացել, այնինչ քաղաքական ուժ ստեղծելու այս ամբողջ աշխատանքները սկսվեցին դեռեւս հոկտեմբեր ամսից, երբ հստակ պարզվեց, որ Բալասանյանը քաղաքական ուժ չի ստեղծում եւ սահմանափակվում է քաղաքացիական շարժմամբ»։
Հայկ Խանումյանի խոսքերով` կուսակցությունը, անշուշտ, պայքարելու է խորհրդարան մտնելու համար, իր գործունեությամբ եւ հատկապես գաղափարական առումով տարբերվելու է մյուս գործող կուսակցություններից։
Լեռնային Ղարաբաղում գործում են մոտ մեկ տասնյակ կուսակցություններ, որոնցից միայն երեքն են մտել խորհրդարան։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը , որ այս բոլոր կուսակցությունները վերջին երկու նախագահական ընտրություններին միասնաբար սատարել են Բակո Սահակյանի թեկնածությունը։
«Ազգային վերածնունդ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը լինելու է այս ամենի այլընտրանքը, վստահեցնում է Հայկ Խանումյանը։