Երեքշաբթի երեկոյան ժամը 22-ին Իսրայելում փակվեցին ընտրատեղամասերը, եւ 19-րդ գումարման Քնեսեթի ընտրությունները հայտարարվեցին կայացած։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրողների բավականին բարձր մասնակցություն է գրանցվել` 66.6 տոկոս, եւ «Լիքուդ-Բեյթենյու» դաշինքը, նախնական տվյալներով, կունենա 31 մանդատ, նորաստեղծ «Եշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը` 19 պատգամավորական աթոռ, աշխատավորական «Ավոդա»-ն ստացավ ընդամենը 17 տեղ։
Իսրայելի հայազգի քաղաքացիների մեծ մասը շատ ակտիվորեն մասնակցեցին այս ընտրություններին։ Մեծամասամբ ձայները բաշխվում էին «Մերեց» կամ «Եշ Աթիդ» կուսակցությունների օգտին։
Հայաշատ Պետահ Տիկվա քաղաքի բնակչուհի Թամարա Ավետիսյանը ընտրատեղամասում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես ընտրեցի «Մերեց» կուսակցությանը, որովհետեւ դա Իսրայելում առաջին կուսակցությունն է, որ առաջին անգամ հարց է բարձրացրել` լուծելու Հայոց ցեղասպանության հարցը։ Արդեն հինգերորդ տարին է, որ նա հարցը բարձրացնում է Քնեսեթում քննարկման համար, եւ դրա համար մենք որոշել ենք միահամուռ ձայնը տալ «Մերեց» կուսակցությանը»։
Գիշերը տեղական ժամանակով ժամը 2-ին քվեաթերթիկների միայն 20 տոկոսն էր հաշվարկվել։ «Մերեց» կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, ստացել է 7 մանդատ, որն ավելի է, քան նախորդ ընտրությունների ժամանակ։
Հավելենք, որ չորեքշաբթի օրը Երուսաղեմում մեկնարկելու է Միաբանական ընդհանուր ժողովը, որի ժամանակ առաջադրվելու են Հայոց պատրիարքի թեկնածուները։