Մատչելիության հղումներ

2012-ին Ազգային արխիվ դիմել է շուրջ 26 հազար մարդ


Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան
Հայաստանի ազգային արխիվը անցած տարի 25 800 դիմում, որոնցից բավարարվել է շուրջ 23 հազարը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, հայցվող որոշ փաստաթղթեր արխիվում չեն հայտնաբերվել, քանի որ 1990-ականների սկզբներին տարբեր կազմակերպություններ կորցրել կամ ոչնչացրել են հազարավոր փաստաթղթեր:

Վիրաբյանը տեղեկացրեց, որ անցած տարի շարունակվել է 2010 թվականից սկսված` արխիվի թվայնացման գործընթացը. 2012-ին թվայնացվել է մոտ 220 հազար փաստաթուղթ: Արխիվում, մինչդեռ, պահվում է շուրջ 4 միլիոն փաստաթուղթ:

Վիրաբյանը փոխանցեց, որ ավարտին է մոտենում երկրի արխիվային գործի բարեփոխումների հայեցակարգի մշակումը, որը նպատակ է հետապնդում տեխնիկապես լավագույնս վերազինել ողջ համակարգը, ստեղծել ներքին կորպորատիվ ցանց:

Վիրաբյանը, ի դեպ, նշեց, որ արխիվից օգտվելը Հայաստանում անվճար է` ի տարբերություն, օրինակ, Վրաստանի, որտեղ անգամ ընթերցասրահներն են վճարովի: Հայաստանի ազգային արխիվում վճարովի է միայն շտապ` 1 օրում, փաստաթղթի տրամադրումը, իսկ եթե քաղաքացին կարող է սպասել 2 շաբաթ, ծառայությունն անվճար է:

«Այս ամեն ինչը [բարեփոխումները] կարվի` եթե արխիվագետի մասնագիտությունը, իրոք, կշիռ ունենա: Իսկ կշիռ կունենա` եթե բարձր վարձատրվի: Միջին աշխատավարձը անցած տարի կազմել է մոտավորապես 61 հազար դրամ: Սա շատ, շատ, շատ քիչ է: Եվ մեր խնդիրներից մեկը այն է, որ բարձր աշխատավարձով մենք ունենանք մրցունակ մասնագետներ», - հայտարարեց Ամատունի Վիրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG