ՀՀ ոստիկանությունում այսօր տեղի է ունեցել նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության լրատվական վարչությունը փոխանցում է, որ խորհրդակցության ընթացքում օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի պատասխանատուները ներկայացրել են նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերն ու դրանց իրականացման ժամանակացույցը:
Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը՝ նշելով, որ գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների ստուգարքները մոտենում են ավարտին, եւ շուտով կամփոփվեն արդյունքները մայրաքաղաքում ու մարզերում: Հունան Պողոսյանը նշեց, որ արդեն իսկ գործում է «Թեժ գիծը», որին ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման հարցերով կարող են դիմել եւ թեկնածուների շտաբները, եւ կազմակերպություններն ու քաղաքացիները, եւ հրահանգեց նախընտրական փուլում պարտադիր քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ ու հրապարակում», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: