Բարաք Օբամայի նոր նախագահական ժամկետի մեկնարկի առիթով Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը նամակով դիմել է նախագահին` ներկայացնելով ամերիկահայ համայնքի ակնկալիքները։
Նախ եւ առաջ, հայկական համայնքը Օբամայից դեմ առ դեմ հանդիպում է ակնկալում։
Նախորդ նախագահները բազմիցս հանդիպումներ կազմակերպել են ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ, մինչդեռ վերջին չորս տարիներին` Օբամայի պաշտոնավարման օրոք, այդ ավանդույթը վերացել է։
Ամերիկահայ լրագրող, հրապարակախոս, California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով` նման հանդիպումները կարեւոր են։
«Դա մի քիչ սիմվոլիկ բան է` մի կողմից, բայց մյուս կողմից էլ` քիչ ավելի խորքային իմաստ ունի, որովհետեւ եթե այդպիսի հանդիպում լինի, հանդիպման ընթացքում ամերիկահայ ղեկավարները կներկայացնեն ամերիկահայության փափագները, պահանջներ, խնդրանքները, եւ միեւնույն ժամանակ Ամերիկայի նախագահը ինքը կներկայացնի իր կառավարության տեսակետը հայկական հարցերի մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սասունյանը` շեշտելով. - «Շատ կարեւոր արժեք ունի այդպիսի հանդիպումը։ Հուսանք, այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում` այդ բացթողումը կսրբագրվի»։
Հայ դատի գրասենյակի կայքէջում մեկնարկել է նաեւ մի առցանց նախաձեռնություն, որի շրջանակներում Բարաք Օբամային ուղղակի հարց է տրվում. - «Ե՞րբ եք կատարելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումը»։
Հարութ Սասունյանը, սակայն, չի կարծում, թե Օբաման կփոխի իր ապրիլքսանչորսյան ձեւակերպումները։
«Իմ կարծիքով, նախագահ Օբաման պիտի շարունակի` այս տարի էլ, մյուս տարի էլ, հաջորդ տարի էլ, նույն բաները ասել, ինչ որ ասել է վերջին չորս տարիներին։ Որովհետեւ եթե մի այլ բան պիտի ասեր` արդեն կասեր իր իշխանության առաջին տարվա ընթացքում», - նշեց ամերիկահայ լրագրողը եւ հավելեց. - «Ես որեւէ պատճառ չեմ տեսնում, որ իր դիրքորոշումը փոխվի այս տարի։ Ճիշտ հակառակը` Թուրքիայի վարկանիշը բարձրանում է ավելի ու ավելի` Սիրիայի հետ կապված, Պարսկաստանի հետ կապված, որտեղ Թուրքիան կարեւոր դեր է խաղում, եւ նույն այդ սխալը, որ արել են նախագահները Ամերիկայի, Օբաման նույն սխալը անում է»։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը կոչ է անում Միացյալ Նահանգներին նաեւ ակտիվացնել Հայաստանի հետ տնտեսական կապերը եւ առեւտուրը` հաշվի առնելով այն մի քանի դրական փոփոխությունները, որ արձանագրվել են Հայաստանին վերաբերող միջազգային զեկույցներում։
Այս կապակցությամբ Հարութ Սասունյանը ասում է, որ Միացյալ Նահանգները նման կոչերին հիմնականում պատասխանում է, թե ազատ շուկայի պայմաններում ընկերությունները իրենք են որոշում` ում հետ առեւտուր անել, բացի այդ` Հայաստանում կոռուպցիոն երեւույթներն են տարածված։ Այնուամենայնիվ, ամերիկահայ լրագրողի խոսքերով, Միացյալ Նահանգները կարող է որոշակի քայլ կատարել Հայաստանի տնտեսությանը ընդառաջ։
«Միակ կարեւոր բանը, որ կառավարությունը կարող է անել, որոշ առեւտրի դրույթներ կան` տուրքերի, հարկերի վերաբերյալ, որ դա կառավարության որոշումն է եւ ոչ թե ժողովրդի։ Մի քանի մեծ ամերիկյան ընկերություններ վերջերս նամակ էին գրել ամերիկյան կառավարությանը` խնդրելով, որ Հայաստանի հետ վերաբերվի նույն որակով, որով վերաբերվում է այլ երկրների հետ, տալով նույն տեսակի հարկային զիջումներ։ Կարծում եմ, որ այդ մի բանը կարելի է անել, եւ հաջորդ ամիսներին հավանաբար տեսնենք», - ասաց Սասունյանը։
«Անշուշտ, Հայաստանի գալիք նախագահական ընտրությունները եթե նորմալ անցնեն, առանց մեծ խախտումների, դա շատ լավ տպավորություն կթողնի թե՛ Ամերիկայի եւ թե՛ աշխարհի վրա եւ ինչ-որ նոր կապեր, նոր դրություններ պիտի ստեղծվեն, կարող են դրանք արդյունք լինել այդ ընտրությունների ընթացքի», - ամփոփեց ամերիկահայ լրագրողը։