Մատչելիության հղումներ

Բաքվում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու կրպակատերերի միջեւ


Այսօր Բաքվում ոստիկանությունը բախվել է ցույցի դուրս եկած կրպակատերերի հետ, ովքեր բողոքում են երկրի ամենամեծ «Բինա» առեւտրի կենտրոնի ղեկավարության կողմից տարածքի ամսական վարձավճարները 300 ԱՄՆ դոլարով բարձրացնելու որոշման դեմ:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները արցունքաբեր գազ ու մահակներ են գործածել շուրջ հազար ցուցարարներին դեմ, որոնց արգելափակել էին Բաքու - Ալաթ մայրուղին:

Ցուցարարները քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ եւ շուրջ երկու ժամ փակ էին պահում մայրուղին: Այնուհետեւ իրավապահները ցրել են ցույցը:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բերման է ենթարկել 15 ցուցարարի: Հաղորդումներ կան երկուստեք վիրավորվածների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG