Ջազ բառի փոխարեն՝ պղնձաժխոր, ռուսերեն սավոկի փոխարեն՝ գոգաթիակ, տրոլեյբուսի փոխարեն՝ ինքնապոզասայլակ, իսկ կոտլետը՝ խոփարկված համեմունքներով մամլուկ: Կայքերից մեկը պնդում էր, որ Լեզվի պետական տեսչությունը հայերեն է թարգմանել է այս եւ մի շարք այլ բառեր:
«Ժամանակին կար տերմինաբանական խորհուրդ, որը զբաղվել է բառերի հայկականացմամբ կամ թարգմանությամբ, սակայն այն այսօր չի գործում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սերգո Երիցյանը:
Նա հավելեց, որ համացանցի հետ կապված մոտ 2000 բառ է հայկականացվել, սակայն չնշեց, թե ում կողմից:
Ո՞վ կամ ո՞ր մարմինն է զբաղվում բառերի թարգմանությամբ կամ հայկականացմամբ, չգիտեն նաեւ Կրթության եւ գիտության նախարարությունում:
ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվում է տեղեկություն, թե Լեզվի պետական տեսչությունն է հայկականացրել այս կամ այն բառը, որի հնչողությունը սովորաբար զավեշտալի է լինում:
«Ես հայտարարում եմ, որ մենք այսպիսի խնդիրներով չենք զբաղվում: Երբեմն տարբեր լրատվամիջոցներ նետում են այս բառերը` աժիոտաժ ստեղծելու համար: Սակայն չպետք է հեգնել, զազրախոսել, ծաղրել լեզուն», - նշեց Սերգո Երիցյանը:
Այլ լեզուներով բառերը բանավոր օգտագործելը չի տուգանվում, սակայն օտարալեզու գովազդային վահանակներ կիրառելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը տուգանվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրից երկուհարյուրհիսունապատիկի չափով:
2012-ին 80 տնտեսվարողների նկատմամբ, պետի փոխանցմամբ, վարույթ է հարուցվել, 75-ի մասով կազմվել է արձանագրություն եւ տեսչությունը դիմել է դատարան:
«Այս պահի դրությամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 39 տնտեսվարող սուբյեկտ եւ պետական բյուջե է մուծվել 5 մլն 650 հազար դրամ»: