Մատչելիության հղումներ

Սեդրակյանը վստահ է, որ գործող նախագահից լավ կկառավարի


Ֆեյսբուքյան ասուլիս. Վարդան Սեդրակյան
please wait

No media source currently available

0:00 0:57:39 0:00
«Որքան էլ չկարողանամ երկիրը կառավարել, հաստատ գործող նախագահից լավ կկառավարեմ, այն էլ` մի քանի անգամ լավ», - «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ուրբաթ օրը հայտարարեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

«Երեք նախկին նախագահներն են կոչ անելու, որ ընտրողներն ընտրեն ինձ», - շարունակեց նա: - «Ես առաջարկում եմ մի ծրագիր, որ երեք նախկին նախագահները միավորվելու են մեկ նախագահի շուրջը: Ենթադրվում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կոնսելիդացում` մեկ ընդհանուր նպատակի հասնելու համար»:

Օգտատերերի հարցին, թե ինչու է ներկայանում որպես էպոսագետ, Սեդրակյանը պատասխանեց, թե ամեն բան սկսվել է նրանից, երբ 1998 թվականին ինքն առաջին անգամ հեռուստատեսությամբ ներկայացրել է «Սասնա Ծռեր» էպոսի վերլուծությունը, եւ այդ հաղորդման ընթացքում իր ազգանվան տակ գրվել էր «էպոսագետ»:

Օգտատերերից շատերին հետաքրքրում էր նախագահի գործազուրկ թեկնածուի ունեցվածքը: Սեդրակյանն ասաց, թե չի աշխատում միայն վերջին մեկ տարում, իսկ մինչեւ այդ զբաղվել է առեւտրով:

«Առաջին խմբերի մեջ եմ եղել, որ Չինաստանից եմ ապրանք բերել, Դուբայից եմ բերել, Ռուսաստանից եմ բերել… Մի ժամանակ ունեի փոքրիկ արտադրամաս: Հիմա Հայաստանում ոչ մի բիզնես չունեմ: Հայաստանից դուրս ունեմ շատ ընկերներ, իրենց անունով է բիզնեսը, ես այնտեղ փայատեր եմ», - «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG