Անցած ամռանը մեկնարկել է «Աուդիոգիրք» նախագիծը: Այն իրականացնում են Կարեն Դերձյանն ու Բորիս Յացենկոն:
Հակոբ Պարոնյանի «Օտարամոլությունը» ստեղծագործությունը այս պահի դրությամբ նախագծի միակ անվճար ձայնագրությունն է: Նախագծի հիմնադիրները որոշել են իրենց պատրաստած աուդիոգրքերի 10 տոկոսը ընթերցողներին տրամադրել անվճար:
Ուսումնասիրելով աուդիոգրականության ոլորտը` նախագծի հեղինակները պարզել են, որ համացանցում կան որոշ սիրողական մակարդակի աշխատանքներ, բայց դա «ամենեւին այն չէ, ինչին արժանի է մեր գրականությունը»:
Այժմ կայքի աուդիոդարանում արդեն կան Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի, Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունները: Աուդիոգրքերը ընթերցվում են մեկ ձայնով: Ընտրվել են հինգ ընթերցողներ. նրանք պարզապես կամավոր աշխատողներ են:
Ուսումնասիրելով արտերկրի փորձը` նախագծի հեղինակները հանգել են այն եզրակացության, որ մի քանի ձայներով ընթերցանությունը հոգնեցնում է ունկնդրին եւ ստեղծագործությունը վերածվում է ռադիոթատրոնի:
«Ուղղակի սովորական գրական ստեղծագործություն է, որ մարդը լսի, ընկալի, հասկանա, պատկերացնի, թե ինչ է ուզում ասել ստեղծագործողը դրանով», - ասում է Բորիսը:
Աուդիոգրքերը ձայնագրվում են նաեւ արևմտահայերենով, որի պահպանման խնդրով երիտասարդները եւս մտահոգված են:
Ելնելով տեխնիկական անվտանգության նկատառումներից` համացանցից ձայնագրված աշխատանքները ձեռք բերել դեռեւս հնարավոր չէ: Այն հասանելի է միայն «Appstore»-ի` այսինքն «Apple» ընկերության առցանց խանութից օգտվողներին:
«Հայ մշակույթում նոր ոլորտ բացելով նաեւ փորձում ենք որոշակի բիզնես անել», - ասում են նախագծի հիմնադիրները: