Կուսակցության գերագույն ժողովը Գերագույն մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հայտարարությամբ հանդես գալ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Անցած տարեվերջին Դաշնակցության գերագույն ժողովը որոշեց առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել՝ բացառելով նաեւ իշխանության թեկնածուին աջակցելը։
«Սա ոչ թե մրցակցությունից խուսափել է, այլ անհավասար պայքարի մեջ անիմաստ չմտնել։ Եվ դա պատահական չէ, որ կատարում են գլխավոր ընդդիմադիր ուժերը, որոնք շատ ավելի ձայներ ունեն, քան թե այսօր ներկայացված թեկնածուները բոլորը միասին վերցված», - մանրամասնեց Ռուստամյանը։
Կարծիք կա, որ Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստանը» ուղղակի ռեալ գնահատեցին իրենց ուժերը՝ փոքր ընտրազանգվածը, դրա համար թեկնածու չառաջադրեցին։ Նման տեսակետ, մասնավորապես, արտահայտել էր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը։
Ռուստամյանը դեմ է իր խոսքով՝ «պրիմիտիվ բացատրությունների»։
«Թող գնան շախմատ խաղան մեկի հետ, որ դու մեկ քայլ պիտի կատարես, ինքը՝ երեք քայլ։ Ուզում է աշխարհի չեմպիոն լինես՝ չես կարող հաղթել այդ պայմաններում, եւ սա իրականությունն է հայաստանյան ընտրությունների», - ասում է դաշնակցական գործիչը՝ ու հավելեց․ - «Չբողոքելով՝ վերջում չպիտի նաեւ դժգոհեք ստացած արդյունքներից։ Այսինքն՝ պետք է խիզախություն ունենաք վեր կենաք ասեք, որ հաղթել է ու հաղթողին շնորհավորեք։ Կանե՞ն դա՝ կերեւա փետրվարի 19-ին։ Այնպես որ այս բոլոր խոսակցությունները շատ արագ կփոխեն իրենց բնույթը, երբ որ փաստի առաջ կկանգնեն բոլորը»։
Արմեն Ռուստամյանը հույս հայտնեց, որ չնայած իրենք, Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը» որոշեցին թեկնածուներ չառաջադրել այս ընտրություններում, քաղաքական կոնսուլտացիաները կշարունակեն։
«Եթե մի օր մենք ուզում ենք իսկապես ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել, դրա միակ տարբերակը՝ համախմբված միասնական պլատֆորմով», - նաեւ ասաց նա։
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասնական վերահսկողական շտաբ ձեւավորած Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը հայտարարեցին, որ ընտրակաշառքի բաժանումը մայիսին աննախադեպ չափերի հասավ։
Այս ընտրություններում ընտրակաշառքի չափերը կնվազեն, համոզված է Արմեն Ռուստամյանը․ - «Մրցապայքարն այդ թեժությունը չունի, իմաստ էլ չունի։ Ընտրակաշառք կամ նման ֆինանսական միջոցների ծախսում կլինի այնքան, որքան անհրաժեշտ է հաղթանակը լիարժեք ապահովելու եւ երաշխավորելու համար։ Իհարկե՝ կլինեն։ Ոչ մեկին, եթե թողնես, իր ոտքով ընտրությունների չի գա՝ այսօր Հայաստանում այնքան հիասթափվածություն կա ընտրություններից»։
Միջազգային դիտորդները չեն կարող տեսնել հայաստանյան ընտրությունների ժամանակ տեղ գտնող ընտրախախտումները, որովհետեւ դրանք ընտրատեղամասերում չեն կատարվում, համոզված է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը։ Բայց դրական մի բան Ռուստամյանը սպասում է առաջիկա գործընթացներից։
«Նախկին Ազգային ժողովի ընտրությունները համարվեցին ամենաառաջադեմը, ամենաորակյալը, սա կհամարվի նախկին անցած նախագահական ընտրություններից ամենալավը, ամենաորակյալը։ Այդտեղ մի դրական բան կա՝ այսպիսի ընտրությամբ արձանագրված հաղթանակը բոլորովին պարտադիր չէ, որ համարվի նաեւ մյուս օլիգարխների կամ խմբավորումների ձեռքբերումը, եւ նրանց առաջ այդ պարտավորությունները կարող է նախագահը չունենալ։ Սա մի քիչ ազատ կդարձնի իր գործունեությունը եւ դա կարող է նպաստել, որ այս վերջին ժամկետը աշխատի պատմության համար», - կարծիք հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։