Մատչելիության հղումներ

Մոսկվայում սպանվել է «Դեդ Հասանը»


Ասլան Ուսոյան («Դեդ Հասան»)
Ասլան Ուսոյան («Դեդ Հասան»)
Այսօր Մոսկվայի կենտրոնում` Պովարսկայա փողոցում սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «օրենքով գող» «Դեդ Հասան»։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուսոյանին գնդակահարել են տեղական ժամանակով ժամը 14։30 «Կարետնի դվոր» ռեստորանից դուրս գալիս, մարդասպանը օգտագործել է օպտիկական նշանառության սարքով հրացան։

75-ամյա Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքում ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, նա չորս դատվածություն ուներ, քրեական «կարիերան» սկսել էր դեռ 19 տարեկանից։ Ազգությամբ եզդի էր, ծագումով՝ Վրաստանից։

2010 թվականին իր նկատմամբ մահափորձի հետեւանքով «Դեդ Հասանը» հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, Ուսոյանին սպանելու մեկ այլ փորձ էլ կատարվել էր 1998 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG