Քրդական բանվորական կուսակցության երեք ակտիվիստների` Փարիզում օրերս կատարված սպանությունը սպառնում է լրջորեն խաթարել Թուրքիայի եւ Ֆրանսիայի առանց այդ էլ ոչ այնքան լավ հարաբերությունները։
Պատճառը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի օրերս արված հայտարարությունն էր, որի համաձայն նա պարբերաբար հանդիպել է սպանված քուրդ ակտիվիստուհիներից մեկին։ Օլանդը չի նշել, թե սպանված ակտիվիստուհիներից ում հետ է կոնկրետ քննարկել քրդական խնդիրները, սակայն թուրքական Zaman օրաթերթը ենթադրում է, որ խոսքը Բրյուսելում գործող Քրդական ազգային կոնգրես կազմակերպության Փարիզի ներկայացուցիչ 33-ամյա Ֆիդան Դողանի մասին է։
Կիրակի օրն անդրադառնալով Օլանդի այս հայտարարությանը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովված հայտարարում էր. - «Ֆրանսիայի նախագահը պետք է առանց հապաղելու բացատրի ֆրանսիական, թուրքական, ինչու չէ ողջ համաշխարհային հանրությանը, թե ինչ էր քննարկում մի կազմակերպության ներկայացուցիչների հետ, որը Եվրամիության կողմից ընդգրկված է ահաբեկչական կառույցների ցանկում»։
Ֆրանսիական մամուլը եւս բավական ակտիվորեն անդրադառնում է կատարվածին։ Ֆրանսիայի պահպանողական ամենաազդեցիկ պարբերականներից մեկը՝ Figaro-ն գրում է. - «Կասկած չկա, որ Փարիզում կատարված սպանությունը հստակ քաղաքական դրդապատճառներ ուներ։ Բանն այն է, որ երբ սպանում են Աբդուլա Օջալանի մերձավոր զինակիցներից մեկին, այն էլ հենց այն պահին, երբ պաշտոնական Անկարան բանակցություններ է սկսում Օջալանի հետ, դա չի կարող քաղաքական դրդապատճառներ չունենալ»:
Մեկ այլ փարիզյան թերթ ՝սոցիալիստներին հարող Liberation-ը նկատում է. - «Թուրքիայի համար Օջալանի հետ բանակցությունները շատ կարեւոր են, հատկապես Սիրիայի քրդերի փաստացի ինքնավարության ստեղծման ֆոնին։ Անկարայում հասկացել են՝ պատերազմն առանց Օջալանի հնարավոր է, բայց խաղաղությունն առանց Օջալանի՝ անհնարին»:
Ի դեպ, ֆրանսիական մամուլի կողմից հիշատակված Օջալանի մերձավոր զինակիցը՝ Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր անդամներից Սաքինե Ջանսըզն է, ով 1978 թվականից ի վեր Օջալանի հետ միասին կանգնած էր քրդական անկախական շարժման ակունքներում։ Ջանսըզը, որի կուսակցական կեղծանունն է «Սառա» եւ ով համարվում էր Քրդական բանվորական կուսակցության եվրոպական կառույցի համակարգողը, 2007-ին ձերբակալվել էր գերմանական իշխանությունների կողմից։ Թուրքիան այն ժամանակ Բեռլինից պահանջում էր արտահանձնել Ջանսըզին, սակայն գերմանական դատարանը ոչ միայն նրան չարտաքսեց Թուրքիա, այլ ընդհանրապես որոշեց ազատ արձակել։Դրանից հետո Թուրքիայի նախաձեռնությամբ քուրդ ակտիվիստուհու միջազգային հետախուզումը հայտարարվեց` արդեն Ինտերպոլի գծով։
«Մենք դեռ հոկտեմբեր ամսին էինք տեղեկացրել ֆրանսիական իշխանություններին, որ Ջանսըզը Փարիզում է, սակայն մեր ֆրանսիացի գործընկերները որեւէ քայլ այդ ուղղությամբ այդպես էլ չձեռնարկեցին», - երեկ ասել է Էրդողանը:
Այս առթիվ թուրքական խորհրդարանի ազդեցիկ պատգամավորներից մեկը՝ Յալչըն Ակդողանը Hurriyet-ին տված հարցազրույցում այսօր նշել է. - «Տեղի ունեցածը լուրջ հարված է Ֆրանսիայի միջազգային վարկին։ Ավելին, Օլանդի խոստովանությունը, թե նա հանդիպել է այդ կանանցից մեկին, ինքնին լուրջ սխալ էր»:
Թուրք պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, որ եվրոպական որոշ պետություններ ցանկանում են սաբոտաժի ենթարկել թուրքական իշխանությունների եւ Օջալանի բանակցությունները։
«Ֆրանսիան եւ Գերմանիան չեն աջակցում ահաբեկչության դեմ մեր պայքարին։ Եվրոպական որոշ պետություններ հակված են Քրդական բանվորական կուսակցությունն օգտագործել որպես գործիք Թուրքիաի դեմ», - նշել է Ակդողանը։