Նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամները` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ, այսօր հանդիպել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին։
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման եւ այլ հարցերի։
Մասնավորապես, քննարկվել են ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը Զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը շահագրգռված է ընտրություններին զինծառայողների մասնակցության թափանցիկության, օրինականության պահպանման եւ այդ ուղղությամբ դիտորդական խմբերի հետ արդյունավետ համագործակցության ծավալման հարցերում: