Մատչելիության հղումներ

Ստորագրահավաք` Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով


Վրաստանում հավաքվել է ավելի քան մեկ միլիոն ստորագրություն` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով։ Ըստ նախաձեռնության հեղինակների, Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվի հունվարի 21-ին, քանի որ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը հինգ տարի է։

Սաակաշվիլին երկրորդ անգամ նախագահ է ընտրվել 2008 թվականի հունվարին։ Երբ նրա առաջնորդած կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն էր կազմում, օրենսդիրներն ընդունել են սահմանադրական լրամշակում, որի համաձայն, գործող նախագահը պետք է պաշտոնավարի մինչեւ հաջորդ նախագահի ընտրությունը։

Վրաստանում հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2013 թվականի հոկտեմբերին։

Անցյալ տարվա հոկտեմբերին Սաակաշվիլիի Ազգային միասնական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում զիջել է ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք» կուսակցությանը։

Իվանիշվիլին ընտրություններից հետո հրապարակավ հայտարարել է, թե չի պահանջի Սաակաշվիլիի հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG