Մատչելիության հղումներ

Վրացական բանակում ցանկանում են վերացնել զորակոչը


Վրացի զինվորները Ալգետի ռազմակայանում, 12-ը դեկտեմբերի, 2012
Վրացի զինվորները Ալգետի ռազմակայանում, 12-ը դեկտեմբերի, 2012
Վրացական բանակը կարող է ամբողջովին հրաժարվել ժամկետային զինվորական ծառայությունից ու զորակոչային համակարգից արդեն 2016 թվականին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ հավելելով, այդ ուղղությամբ աշխատանքները կսկսեն առաջիկայում:

Վրացական բանակում այժմ ծառայության ժամկետը 15 ամիս է: Ալասանիան մանրամասնել է, որ առաջին փուլով բանակում ծառայությունը կկրճատեն մինչեւ 12 ամիս, իսկ հունվարի վերջին Վրաստանի հասարակությանը կներկայացնեն ողջ գործընթացի հստակ ծրագիրը, որը կազմելիս կխորհրդակցեն փորձագետների հետ:

Փորձագետների մի մասը զորակոչը ամբողջովին վերացնելու գաղափարին կողմ չէ: Օրինակ, «Արսենալի» ռազմավերլուծական լրագրի խմբագիր Իրակլի Ալադաշվիլին կարծում է, որ պայմանագրային ծառայողները վրացական բանակում պետք է ավելի շատ լինեն, սակայն կան որոշ ոչ ռազմական ոլորտներ, որտեղ ժամկետային զինծառայողները կարող են ծառայել:

Ռազմական մեկ այլ փորձագետ Գեորգի Թավդգիրիձեն կարծում է, որ Վրաստանն այնպիսի երկիր չէ, որ իրեն թույլ տա հրաժարվել որոշակի թվաքանակով երիտասարդներից, ովքեր գիտեն զենք բռնել: Բացի այդ, պրոֆեսիոնալ բանակ ունենալը ավելի մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում, քան զորակոչ անցկացնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG