Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական կայքէջում ստորագրահավաք է սկսվել՝ հայ - թուրքական սահմանը բացելու պահանջով: Վերջին երեք օրերի ընթացքում այդ կոչին միացել է արդեն 400-ից ավելի մարդ՝ ընդգծելով, որ սահմանը պետք է բացվի սիրիացի փախստականների համար:
«Սիրիական պատերազմում ավելի քան 60 հազար մարդ է սպանվել, կես միլիոն մարդ խույս է տվել պատերազմից ու մահից, սակայն միլիոնավորներն էլ ստիպված են մնալ», - փաստում է կոչն ու մանրամասնում. - «Երկրում ընդամենը մի քանի ավիափոխադրողներ են աշխատում, տոմսերն էլ խիստ սահմանափակ են, ուստի մեծ մասը փախչում է ավտոբուսներով եւ մեքենաներով»:
Փաստաթուղթը ընդգծում է, որ Սիրիայում 200 հազար հայեր են ապրում, որոնց մեծ մասն ուզում է հեռանալ դեպի Հայաստան, որտեղ կարող են ապրել անվտանգ, գտնել աշխատանք ու կացարան եւ կրթություն՝ երեխաների համար: «Սիրիայից Հայաստան տանող ճանապարհն անցնում է Թուրքիայով, որը փակել է սահմանը Հայաստանի հետ 1993 թվականին, ինչը մեծ խնդիր է հայ փախստականների համար: Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք, որ նախագահ Օբաման կոչ անի Թուրքիային առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը, առնվազն՝ փախստականների համար», - հայտարարում են միջնորդագրի հեղինակները` եզրափակելով՝ 21-րդ դարում չպետք է փակ սահմաններ լինեն:
Սպիտակ տան ղեկավարի քննությանն արժանանալու համար այս կոչին մինչեւ փետրվարի 4-ը պետք է եւս 24 հազար մարդ միանա: