«Ջերմաստիճանի նման բարձրացումը դժվար է կանխատեսել: Նմանատիպ փոփոխությունները կոչվում են ոչ օրինաչափ, բայց դրանք հատուկ են տվյալ տարածաշրջանին: Եթե նմանատիպ եղանակը շատ երկար շարունակվի, նոր կարելի է խոսել վտանգի մասին: Բայց, ջերմաստիճանի հետագա նվազում է սպասվում, եւ ընդամենը երեք օր հետո մենք սպասում ենք Երեւանում նվազագույն ջերմաստիճանը 10-12 աստիճան, առավելագույն ջերմաստիճանը մինչեւ 2-3 աստիճան ցուրտ: Տիպիկ ձմեռային եղանակ է, եւ որեւէ վտանգ չկա», - Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:
Մասնագետի խոսքով` առաջիկա երեք օրերին սպասվող ձյան առատ տեղումների հետեւանքով ավտոճանապարհներին առանձին հատվածներում կարող է դիտվել մառախուղ, բուք, սառցակալում:
Առաջիկա հինգ օրերին եղանակը կլինի խիստ փոփոխական` առաջին երկու օրերին ակնկալվում են տեղումներ, այնուհետեւ դադար կլինի: Տեղումները կլինեն հիմնականում ձյան տեսքով լեռնային, նախալեռնային շրջաններում: Սպասվում է նաեւ քամու ուժգնացում:
Հունվարի 10-ի երկորդ կեսին տեղումները կդադարեն Շիրակում, Լոռիում: Հունվարի 11-ի գիշերը տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում եւ Վայոց Ձորում: