ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր կառաջարկի ահաբեկչության դեմ պայքարի գծով իր խորհրդական Ջոն Բրենանի թեկնածությունը Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում եւ նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելի թեկնածությունը` պաշտպանության նախարարի պաշտոնում, հայտնում է Associated Press գործակալությունը:
Օբամայի առաջարկած թեկնածուներին պետք է հաստատի Սենատը:
Ակնկալվում է, որ Սենատում բուռն քննարկումներ կհարուցի հատկապես Չակ Հեյգելի թեկնածությունը, քանի որ նա համեմատաբար մեղմ դիրքորոշում ունի Իրանի վերաբերյալ եւ հակառակը՝ քննադատաբար է տրամադրված Իսրայելի նկատմամբ:
ԿՀՎ-ի պետի պաշտոնը թափուր է նոյեմբերից, երբ վարչության նախկին պետ Դեյվիդ Փեթրեուսը լքեց իր պաշտոնը արտամուսնական կապի բացահայտումից ծագած սկանդալի պատճառով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը գլխավորում է Լեոն Փանեթան, ով Օբամայի վերընտրությունից հետո ցանկություն է հայտնել թողնել պաշտոնը: