Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) եւ Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Սահմանադրական իրավունք» միությունը (ՍԻՄ) առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այս որոշումները քաղաքական երեք ուժերի ղեկավարները, ովքեր անցած գարնանը իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ստացել են պատգամավորական մանդատներ, միանձնյա չեն կայացրել:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը, Սերժ Սարգսյանին սատարելու մասին ինքը հայտարարել է դեռ անցած տարվա փետրվարին` իր նախավերջին գրքի շնորհանդեսում, իսկ վերջին` «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսի ժամանակ վերահաստատել է այդ մտադրությունը:
Գեղամյանը հավելեց, թե դա նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության տեսակետն է:
ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհուրդը գործող նախագահի թեկնածությունը սատարելու որոշումն ընդունել է անցած տարեվերջին` հաշվի առնելով, Հայկ Բաբուխանյանի ձեւակերպմամբ` «կուսակցության անդամների եւ համակիրների հոծ բանակի ցանկությունը»:
ՔԴՄ-ն պաշտոնապես իր տեսակետը դեռ չի հրապարակել, բայց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` «կուսակցությունն իր դիրքորոշումը, անկասկած, կարտահայտի»:
«Թեպետ, կարծեք թե, հայտնի է դիրքորոշումը: Եվ ակնհայտ է, որ մեր քաղաքական խորհրդի որոշումը կլինի, որ առաջիկա ընտրություններում մենք անվերապահ կպաշտպանենք նախագահ Սարգսյանի թեկնածությունը», - նշեց նա` հավելելով, թե որոշումը հիմնավորված է. - «Մենք կարողացանք դուրս գալ ճգնաժամից առանց շատ լուրջ կորուստների: Ավելին, ես կարող էի ասել` նույնիսկ ձեռքբերումներով: Նկատի ունեմ քաղաքական ճգնաժամը, ոչ թե տնտեսական ճգնաժամը»:
Խորհրդարանի նախկին խոսնակ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը չի վախենում, թե կողմնակալ կերեւա. - «Եթե չլիներ Սերժ Սարգսյանի` քաղաքական այդ պատասխանատու ղեկավարի հանդուրժողականության այդ գիտակցումը, հավատացնում եմ ձեզ` Մարտի 1-ը մենք այսպես չէինք կարող անցնել»:
Արտագաղթի մտահոգիչ տեմպերը Հարությունյանը բացատրում է նախեւառաջ ֆինանսատնտեսական ճգնաժամով: Դիտարկմանը, թե Հայաստանը լքող շատ քաղաքացիներ դա պայմանավորում են տիրող անարդարությամբ, նրանով, որ մարդկանց որոշակի խմբի թույլատրված է ամեն ինչ թե' տնտեսության մեջ, թե' կենցաղում, եւ հարցին, թե արդյոք բավարարում է պայքարն այդ երեւույթի դեմ, նա արձագանքեց. - «Իհարկե, կարելի էր մեկ, երկու… հինգ, չգիտեմ քանի օլիգարխ կա, բոլորի թաթերին խփել եւ այլն: Դուք կարծում եք փոխարենը մեկ ուրիշը չէ՞ր ծնվելու: Մեկ ուրիշն էր ծնվելու: Պրոբլեմը ոչ թե այդ անձն է, այլ այդ ինստիտուտը ծնող պատճառների վերացումը: Սա հեշտ գործ չէ: Մենք կարող ենք ասել, թե [պետության արածը] դեռեւս բավարար չէ»:
Խոսրով Հարությունյանը կտրականապես հերքեց, թե նախագահին սատարելը պարտավորություն է կամ երախտագիտություն նրա ղեկավարած կուսակցության ցուցակով խորհրդարան վերադառնալու դիմաց:
«Այդպես չեմ առաջնորդվում: Եթե այդպես լիներ ես 93 թվականին վարչապետի պաշտոնից հրաժարական չէի տա: Ես այդ քաղաքական թիմի անդամ եմ եւ որպես այդ քաղաքական թիմի անդամ անկասկած որոշ քաղաքական պատասխանատվություն, պարտավորություն կրում եմ: Ես ունեմ սկզբունքներ, որոնց չեմ կարող դավաճանել», - հայտարարեց նա:
Հայկ Բաբուխանյանի փաստարկմամբ` Սերժ Սարգսյանին սատարելու որոշում ՍԻՄ-ն ընդունել է, քանի որ գործող նախագահի ծրագրերն ու գաղափարախոսությունն ամբողջությամբ համընկնում է իրենցի հետ: ՍԻՄ-ը նաեւ ողջունում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը:
«Երկրի նախագահին հաջողվել է «ֆուտբոլային դիվանագիտությամբ», ֆուտբոլային տերմինով ասեմ` Հայաստանը բարձրացնել որպես բարձրագույն լիգայի խաղացող», - հայտարարեց Բաբուխանյանը:
Դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում ու ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, թե չնայած Սերժ Սարգսյանի` մարդկանց կյանքը բարելավելու մասին 5 տարի առաջ տված խոստումներին, արտագաղթի տեմպերը ահագնացել են, Բաբուխանյանը արձագանքեց. - «Հին պատմություն ունեցող կոնֆլիկտը [հայ-թուրքական հարաբերությունները] չի լուծվում մեկ-երկու տարվա մեջ: Այսինքն բոլոր ուղղություններով, եթե արտաքին քաղաքականության մասին ենք խոսում, մենք գրանցել ենք շատ կոնկրետ եւ գնահատելի հաջողություններ: Ինչ վերաբերում է տնտեսությանը, այո', կային լավ ծրագրեր, որոնք… համաշխարհային տնտեսական ճգնաժամը կատակ բան չէ: Իսկ արտագնա աշխատանքների գնացել են ե'ւ 5 տարի առաջ, ե'ւ 20 տարի առաջ, ե'ւ 50 տարի առաջ` տարբեր տեմպերով»:
Հայկ Բաբուխանյանը նույնպես պնդեց, թե որեւէ պարտավորվածություն` պայմանավորված ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորական մանդատ ստանալով, չկա: