Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահի ելույթը քննադատության է արժանանում


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն, արխիվ
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն, արխիվ
Մի շարք պետություններ քննադատում են Բաշար ալ-Ասադի երեկվա ելույթը, որում Սիրիայի նախագահը ընդհանուր գծերով ներկայացրել էր խաղաղության հասնելու նոր նախաձեռնությունը:

Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե Ասադը սին խոստումներ է տվել:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն էլ ասել է, թե Եվրամիությունը չի փոխելու իր պահանջը. այն է` Ասադը պետք է զիջի դիրքերը:

Սիրիայի նախագահը կիրակի օրը հանդես էր եկել պատերազմից ավերված երկրում խաղաղություն հաստատելու նոր նախաձեռնությամբ: Դամասկոսի Օպերայից հեռուստատեսային ուղերձով դիմելով սիրիացիներին` Ասադը առաջարկել էր ազգային հաշտության գագաթնաժողով անցկացնել եւ նոր Սահմանադրություն մշակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG