Չնայած ներքին ու արտաքին օրեցօր ահագնացող ճնշմանը՝ սիրիական վարչակազմը հանձնվել չի պատրաստվում։ Դա պարզ դարձավ կիրակի օրը, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, դիմելով Դամասկոսի օպերային թատրոնում հավաքված իր հազարավոր կողմնակիցներին, մեկ անգամ եւս պնդեց, թե իր կառավարությունը պատրաստ է դիմակայել արտաքին ու ներքին ուժերի բոլոր մարտահրավերներին։
«Մենք այժմ պատերազմական կացության մեջ ենք բառի ամենաիսկակական իմաստով։ Մենք այժմ ներքաշված ենք մի շատ կեղտոտ, ներքին պատերազմի մեջ։ Սա պատերազմի տեսակ է, որն ավելի հատվածային ու վտանգավոր է, քան սովորական պատերազմը։ Այս պատերազմում մեզ ոչ թե այս կամ այն զինատեսակով են հարվածում, այլ ներքաշում են իրենց պլանների իրագործման մեջ։ Այս պատերազմի ընթացքում Սիրիային հարվածում են որոշ սիրիացիների եւ բազմաթիվ օտարերկրացիների միջոցով», - հայտարարեց Ասադը։
Նրա համոզմամբ` չարաչար կերպով սխալվում են այն բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, թե 2011-ին Սիրիայում սկիզբ առած իրադարձությունները հեղափոխություն են։
«Մեր հակառակորդներն այս ամենը հեղափոխություն են անվանում, սակայն դա հեղափոխության հետ որեւէ աղերս չունի։ Հեղափոխությունը պետք է ունենա իր մտածողներն ու գաղափարները։ Դուք տեսել ե՞ք որեւէ մտածողի այս հեղափոխության հետեւում։ Հեղափոխությունը պետք է առաջնորդ ունենա՝ ո՞վ է այս հեղափոխության առաջնորդը։ Հեղափոխությունը հիմնվում է մտքի ու գիտելիքի, բայց ոչ տգիտության վրա։ Հեղափոխության նպատակը միշտ ազգն առաջ մղելն է, այլ ոչ թե հետ` դեպի դարերի խորքը տանելը», - նշում էր Ասադը` միաժամանակ պնդելով, թե զինված եւ ոչ մի ընդդիմադիր խմբի հետ իր կառավարությունը չի բանակցելու։
«Սակայն, երբ ես ասում եմ, որ չկա որեւէ մեկը, ում հետ կարելի է բանակցել, դա այդքան էլ ճիշտ չէ։ Չնայած տեղի ունեցած բոլոր իրադարձություններին` մենք, միեւնույն է, պատրաստ ենք մտնել երկխոսության մեջ։ Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել մեր քաղաքական ընդդիմախոսների հետ, այն մարդկանց հետ, ովքեր քննադատում են մեզ՝ հիմնվելով ազգային շահերի պաշտպանության վրա։ Մենք կբանակցենք այն բոլոր կուսակցությունների ու անհատների հետ, ովքեր չեն ծախում իրենց հայրենիքն օտարներին», - պնդում էր Ասադը՝ կրկին խոստանալով, որ իրավիճակի կայունացմանը զուգահեռ` Սիրիայում քաղաքական բարեփոխումներ կսկսվեն։
Ասադի՝ մի քանի ամիս լռությունից հետո հնչեցրած այս ճառը, սակայն, առանձնակի դրական արձագանքի չարժանացավ ո՛չ Արեւմուտքում եւ ո՛չ էլ Սիրիայի անմիջական հարեւանների շրջանում։ Առաջիններից մեկը Սիրիայի նախագահի ելույթին արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղուն։
«Միայն դատարկ խոստումներով ու սիրիական ընդդիմության գոյությունը մերժելով առաջընթացի հասնելն անհնարին է։ Ասադի ճառի մասին այսօր ես զրուցել եմ նաեւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք առանձնապես հույս չունեինք, որ նա որեւէ նոր առաջարկով հանդես կգա, սակայն նրա հայտարարությունները, ցավոք, վկայեցին, որ Ասադը չի հասկանում` ինչ է կատարվում, եւ չունի ապագայի որեւէ ծրագիր», - հայտարարեց Դավութօղլուն։