«2010 թվականին 6627 Վրաստանի քաղաքացիներ ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, 2011 թվականին 7021 մարդ, իսկ 2012 թվականին՝ 6461», - վրացահայերին քաղաքացիություն շնորհելու վիճակագրությունն է վկայակոչում Քոչարյանը։
Վրաստանի Սահմանադրությունը երկքաղաքացիություն չի նախատեսում, սակայն, Հայաստանում վրաստանաբնակ հայրենակիցներին քաղաքացիություն շնորհելու հետ կապված խոչընդոտներ չկան երկու երկրների միջեւ համապատասխան համաձայնագրի բացակայության պայմաններում:
Հայաստանի ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում նշեց, որ իր դիտարկումներով, սովորաբար ընտրություններից առաջ են շատանում վրացահայերին անձնագրեր տալու դեպքերը:
«Այսօրվա թեկնածուները երկրորդ-երրորդ-չորրորդ տեղի համար մարտնչող խիզախ մարտիկներ են։ Այս խայտառակությունը, կապված ջավախահայերին ընտրական գործընթացներում օգտագործելու համար, դա մի հարց է, բայց երբ մեր հայրենակիցը Ջավախքից գալիս անձնագիր է վերցնում, որպեսզի կարողանա ազատ Ռուսաստան ելումուտ անի՝ դա ուրիշ խնդիր է։ Բաժանված է երկու հատվածի այդ խնդիրը», - մեկնաբանեց Եղիազարյանը։
Անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղեկացմամբ, այս տարի 4000-ից ավելի սիրիահայեր են ստացել Հայաստանի քաղաքացիություն։
«Զգալի թվով քաղաքացիներ Հայաստանում հաշվառվում են եւ Հայաստանում բնակություն են հաստատում», - փաստեց Քոչարյանը։
Հարցին, թե քաղաքացիություն ստացած վրացահայերից եւ սիրիահայերից քանիսն են հաշվառվել Հայաստանում, Հովհաննես Քոչարյանը պատասխանեց, թե համապատասխան ուսումնասիրություն է պետք անել, որը մինչ այժմ չի արվել:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է՝ ընտրացուցակներում ընդգրկվածների շուրջ հարցերը չեն մեղմանում պաշտոնական տվյալներն ամբողջությամբ չհրապարակելու պարագայում․ - «Սա, իհարկե, շատ մեծ դուռ է բացում ազատորեն վարվելու այս երեւույթների հետ»։
Հիշեցնենք՝ երկքաղաքացիներին նույնպես լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկելու հնարավորությունը հարուցում է դիտորդների դժգոհությունն այն պատճառով, որ լրացուցիչ ցուցակների վերահսկումը ենթադրում է բարդություններ: