Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն այսօր առաջադրվել է որպես նախագահի թեկնածու:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը, գործող նախագահը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով ԿԸՀ այսօր համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել։
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք գործող նախագահը հունվարի 21-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում կմեկնի՞ արձակուրդ, Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանն ասաց, որ քարոզարշավից առաջ այդ մասին պատշաճ կարգով կտեղեկացնեն:
Նախորդ ընտրություններում բուռն քննարկումների առարկա դարձավ քարոզարշավի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների արձակուրդ մեկնել-չմեկնելու հարցը: Նկատենք, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում նախագահը, վարչապետը, նախարարներ, ԱԺ նախագահը, նաեւ պատգամավորները, եթե թեկնածու են, ապա իրենց պաշտոնական լիազորությունները իրականացնելիս չեն կարող նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Հաշվի առնելով հենց այս դրույթը` ընդդիմությունը պնդում էր, որ եթե պաշտոնյաները ուզում են մասնակցել քարոզարշավին, ապա պետք է արձակուրդ մեկնեն: Հակառակ դեպքում դա օրենքի խախտում կդիտվի: Ընդդիմադիրների պնդմամբ` արձակուրդ չմեկնելով պաշտոնյաները իրենց նպատակներին են ծառայեցնում իշխանական լծակները:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե քարոզարշավի ընթացքում ինչպե՞ս է տարանջատվելու նախագահի պաշտոնական լիազորություններն եւ նրա նախընտրական քարոզարշավը,ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընդգծեց, թե գործող նախագահը դրանք կարող է իրականացնել զուգահեռաբար:
«Ինքն իրենով խնդիրը միայն Հայաստանի համար առանձնահատուկ խնդիր չէ, որովհետեւ ցանկացած երկրում էլ, երբ գործող նախագահն առաջադրվում է, միշտ առաջանում է նման խնդիր: Այս պարագայում, բնական է, Հանրապետության նախագահը` որպես գործող նախագահ, իրականացնում է իր առօրյա լիազորությունները եւ միաժամանակ զուգահեռաբար նաեւ քարոզարշավը: Այստեղ օրենքը նախատեսում է որոշակի կանոնակարգումներ, որոնց գերնպատակը մեկն է` որպեսզի վարչական ռեսուրսները չօգտագործվեն քարոզարշավի համար», - ասաց Մուկուչյանը` մանրամասնելով. - «Դա ժամային [սահմանափակմամբ] չի կարող լինել, որովհետեւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար ընդհանրապես չկա սահմանված ժամային ռեժիմներ: Չի կարելի վերցնել եւ ասել, որ այս ժամից այս ժամը անձը պետք է իրականացնի իր պաշտոնեական լիազորությունները, այս ժամից այս ժամը` քարոզարշավ»:
Մուկուչյանը չի կարծում, որ սա կարող է անհավասար պայմաններ ստեղծել մյուս թեկնածուների համար:
«Այն սահմանափակումները, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով, պետք է ապահովեն լիարժեք հավասարություն բոլոր թեկնածուների միջեւ», - ասաց նա:
Ներկայացնելով գործող նախագահին վերաբերող սահմանափակումների բնույթը` ԿԸՀ-ի նախագահը ասաց. - «Պաշտոնեական լիազորությունների իրականացմանը զուգընթաց չի կարող իրականացվել քարոզարշավ, վարչական ռեսուրսները եւ այլն, որոնք տրամադրված են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, օրինակ, անվտանգության ծառայությունը, դրանք գործելու են այդ ընթացքում, բայց մնացյալ բոլոր ռեսուրսների համար նախատեսվում են սահմանափակումներ, որ դրանք չեն կարող օգտագործվել քարոզարշավի ընթացքում»:
Մինչդեռ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշում է, թե ցանկալի կլիներ, որ նախագահը գնար արձակուրդ, հակառակ դեպքում պետք է որոշակի միջոցներ ձեռնարկվեն անհավասար մրցակցությունը բացառելու նպատակով:
«Ճիշտ կլիներ, եթե նախագահը արձակուրդի գնար նախընտրական քարոզարշավի ժամանակ, կամ իր գործունեությունը լուսաբանվեր բացառապես միջազգային պատվիրակությունների ընդունելության շրջանակում: Մենք նախորդ անգամներին տեսնում էինք, որ գնում էին ինչ-որ միջոցառում, դա լայնորեն լուսաբանվում էր, հետո էլ նախընտրական միջոցառում էր ներկայացվում, որը եւս լուսաբանվում էր: Երբ հարցնում էինք, թե ինչո՞ւ, ասում էին` ինքը գործող ղեկավար է եւ իր պարտականություններն է այդ ժամանակ կատարում: Հեռուստատեսությունը պիտի չանդրադառնա ներքաղաքական կամ պետության ներսում կառավարման խնդիրներին», - ասաց Մարտիրոսյանը:
Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, անդրադառնալով քարոզարշավի ընթացքում գործող նախագահի արձակուրդ մեկնելու խնդրին, նշեց, թե շտապել պետք չէ` վստահեցնելով, թե ամեն ինչ տեղի կունենա այնպես, ինչպես պահանջում է օրենսդրությունը:
«Մեր թեկնածուն եւ մեր քաղաքական ուժը չի պատրաստվում խախտել Սահմանադրությունը եւ օրենքները, եւ ամեն ինչ տեղի կունենա հավուր պատշաճի եւ երկրի գլխավոր օրենքին համահունչ», - ասաց պատգամավորը: