Մատչելիության հղումներ

Մեդվեդեւին խնդրում են ետ բերել ձմեռային ժամանակը


Ռուսաստան, Մոսկվա - Ժամացույցները Կրեմլի Սպասսկայա աշտարակի վրա
Ռուսաստան, Մոսկվա - Ժամացույցները Կրեմլի Սպասսկայա աշտարակի վրա
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը նամակով դիմել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին` խնդրելով Ռուաստանին վերադարձնել ձմեռային ժամանակը։ Այդ մասին հայտարարել է Նարիշկինի մամլո քարտուղար Եվգենիա Չուգունովան:

Այս փաստաթուղթը խորհրդարանի նախագահը ստորագրել եւ ուղարկել է վարչապետին երեկ երեկոյան, իսկ դեկտեմբերի 21-ին Պետդուման համապատասխան հանձնարարական էր ընդունել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր վարչապետության տարիներին կողմ չէր այդ ժամանակ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությանը, օրերս իր ծավալուն ասուլիսում Պուտինը եւս մեկ անգամ այդ հարցին անդրադարձավ։ «Երբ Մեդվեդեւը ընդունում էր այդ որոշումը, նա ելնում էր մեր քաղաքացիների զգալի մասի տրամադրություններից, ովքեր ասում էին, որ սլաքները հետուառաջ տանելը վատ է ազդում իրենց առողջության վրա, սակայն ստացվեց, որ այս որոշումից դժգոհողների թիվն ավելի շատ է, քան կողմնակիցներինը, կառավարական մարմինները այժմ մոնիտորինգ են անցկացնում, դրա հիման վրա կընդունվի որոշում», - ասաց Պուտինը:

Ռուսաստանում ժամացույցի սլաքների սեզոնային տեղափոխությունները վերացնելու մտադրությունը դեռ 2009-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն էր արտահայտել, մտադրությունը իրականություն դարձավ 2011 թվականին, մարտին երկրում վերջին անգամ անցան ամառային ժամանակի եւ նոյեմբերին այլեւս սլաքները հետ չտարան:

Ուշագրավ զուգադիպությամբ, Ռուսատսանի հետ Հայաստանը եւս 2011 թվականին հրաժարվեց տարվա ընթացքում երկու անգամ ժամը փոխելու գաղափարից:

Վերջին անգամ Հայաստանը անցած տարվա հոկտեմբերին սլաքները հետ տարավ եւ ձմեռային ժամանակն ամրագրեց ամբողջ տարվա համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG