Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ Կարեն Միքայելյանին:
Կարեւորելով աշխարհասփյուռ հայության հատվածների միջեւ կապերի եւ գործակցության խորացումը, համազգային նպատակների եւ ծրագրերի իրականացման գործում նրանց միջեւ աշխատանքների եւ դերերի բաշխումը` Տեր-Գրիգորյանցը եւ Միքայելյանը նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արեւմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի եւ իրավունքների պաշտպանման գործընթացին:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է օգտվել պատմության դասերից, դրսեւորել իրատես եւ պատասխանատու ժամանակակից ազգային, պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործընթացի փուլում:
Արեւմտահայոց ազգային համագումարը գրանցված է Փարիզում՝ Ֆրանսիայի 1901 թվականի օրենսդրության համաձայն, եւ անդամագրված է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդում իբրեւ ոչ կառավարական կազմակերպություն: