Մատչելիության հղումներ

Պահպանողական կուսակցությունը լքեց ՀԱԿ-ը


Պահպանողական կուսակցությունը այսօր հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) դուրս գալու մասին։

«Ի գիտություն ընդունելով Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012 թվականի դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս. առաջին` Հայ ազգային կոնգրեսից, երկրորդ` ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ դաշինքից», - ասված է կուսակցության հայտարարությունում։

Միաժամանակ, Պահպանողական կուսակցությունը երախտագիտություն է հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ «2007 թվականից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG