Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կաջակցի Արեւելյան գործընկերության երկրների ոստիկանությանը


Եվրոպական հանձնաժողովը երկուշաբթի օրը նոր ծրագիր է ընդունել, որը նախատեսում է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ համագործակցություն ոստիկանական ծառայության ոլորտում: Այդ մասին, ըստ «Թրենդ» գործակալության, հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը:

«Այսպիսով Եվրամիությունը կաջակցի տարածաշրջանում օրինականության ամրապնդմանը», - ասված է հայտարարության մեջ:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների ոստիկանական ուժերի միջեւ վստահության մթնոլորտ եւ գործընկերային հարաբերություններ ձեւավորելու համար, կկազմակերպեն ճանաչողական այցելություններ, փոխանակման ծրագրեր, հանդիպումներ:

Մասնագիտացված կրթությունը եւ փորձի փոխանակությունը ուղղված է լինելու միջազգային հանցավորության դեմ պայքարում Արեւելյան գործընկերության երկրների ոստիկանության գիտելիքների եւ հմտությունների մակարդակը բարձրացնելուն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 4 տարվա համար կազմում է 5 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG