2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի «Եկամտային հարկի մասին» նոր օրենք, որը փոխարինելու է ներկայումս գործող «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարումների մասին» օրենքներին։ Այսինքն, յուրաքանչյուր աշխատողի համար գանձվող սոցիալական ապահովության վճարը եւ եկամտահարկը միացվելու են։
Ամենաշատը հետաքրքրող հարցը, որ քաղաքացին կարող է ունենալ այս օրենքի հետ կապված, աշխատավարձի հնարավոր փոփոխությունն է։
Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանի պնդմամբ․ - «Եկամտային հարկը փոխանցելու կամ պետական բյուջե վճարելու ժամանակ գործատուն պարտավոր է, որպեսզի պահպանի աշխատողի աշխատավարձը»:
Ինչպես մեզ հետ զրույցում փաստում էին տարբեր տնտեսագետներ՝ մենք անցնում ենք ընդհանրապես ադմինիստրատիվ կառավարման մեթոդի, որը ազատական տնտեսության, ազատ շուկայի հետ կապ չունի։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը եւս, կրկնելով այս միտքը, ավելացրեց նաեւ, որ աշխատավարձի բարձրացման խնդիրը բարոյական դաշտ է տեղափոխվում։
«Այսինքն՝ գործատուն կուզի՝ կբարձրացի, կուզի՝ չի բարձրացնի։ Երբ որ իրենց հարցնում էին՝ բա որ չբարձրացրե՞ց: Պատասխանը հետեւյալն է, որ՝ մենք ունենք բազա, ի վերջո հարկային մարմինները պետք է հետեւեն, որ նրանք աշխատավարձ չիջեցնեն, բայց ի՞նչ գործն է իրեն՝ Հարկայինի, կամ այդ հարցում պարտադրանքի խնդիրը։ Այսինքն՝ որեւիցե ձեւով աշխատողը պաշտպանված չէ, եւ կարող է հենց հունվարի 1-ից, երբ որ նա աշխատավարձ էր ստանում, ասենք, 100 հազարի դեպքում 90 հազարը «մաքուր», ինքը գնա հերթական անգամ այդ 90 հազարը ստանալու ակնկալիքով, իրեն ասեն՝ գիտես ինչ կա, դու պետք է ստանաս 76 հազար։ Երբ ասեն՝ այս ի՞նչ պատմություն է, ինքը կասի՝ դու դրանից պետք է վճարումներ կատարես՝ եկամտային հարկ գումարած սոցվճարներ, որը ժամանակին ես էի վճարում, հիմա դու պիտի վճարես», - մեկնաբանում է տնտեսագետը։
Վահան Սիմոնյանն էլ իր հերթին պնդում է․ - «Իրականում այնքան մենք չենք դրդում գործատուին, որ նա այս օրենքի շրջանակներում տանի նրան, որ փոխի իր աշխատողների վճարման սիստեմը, կամ սրանով հանդերձ անցնի ստվերային տնտեսության»։
Վահան Սիմոնյանը ներկայացրեց նաեւ, թե աշխատավարձից եկամուտների հարկման ինչ սանդղակ է գործելու։
«Այն մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձ ստացողի աշխատավարձը հարկում է 24.4 տոկոսով, 120 հազար դրամից բարձր՝ մինչեւ 2 միլիոն դրամ, աշխատավարձ ստանալու դեպքում հարկում է 26 տոկոս եկամտահարկով, իսկ 2 միլիոն դրամ եւ ավել եկամուտ ստացողների աշխատավարձը հարկվում է 36 տոկոսով», - նշեց նա։
Եթե առաջ նվազագույն աշխատավարձից եկամտահարկ չէր գանձվում, ապա նոր օրենքով նվազագույն աշխատավարձից նույնպես հարկ է գանձվելու։
Այս տարի «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, եւ 2013 թվականի հունվարի 1-ից այն սահմանվել է 35 հազար դրամ՝ նախկին 32 հազար 500-ի փոխարեն։
Վահան Սիմոնյանը նշեց, որ աշխատողը չպետք է զգա աշխատավարձի փոփոխությունը, եւ այս դեպքում էլ 35 հազարը պետք է ստանա անկախ նոր օրենքի կիրառումից։ Նա, սակայն, հավելեց․ - «Ոչ միայն եկամտային հարկ, այլ ընդհանրապես աշխատանքային օրենսգրքով եւս նախատեսվում է, որ գործատուն ցանկացած ժամանակ կարող է աշխատողների ե՛ւ պաշտոնը փոխել, ե՛ւ աշխատավարձի չափին անդրադառնալ։ դրանք խնդիրներ են, որոնք մենք չպետք է միայն կապենք «Եկամտահարկի մասին» օրենքին»։
Վահագն Խաչատրյանն այս ամենը համարում է տնտեսագիտական մանիպուլյացիա եւ գնահատում է սա ոչ թե տնտեսական նպատակներ հետապնդող քայլ, այլ՝ քաղաքական։
«Ի վերջո ինչ-որ գործատուներ աշխատավարձները կբարձրացնեն։ Երբ որ մարդկանց արդեն աշխատավարձի բարձրացման խնդիր լինի՝ միջին աշխատավարձի մասին է խոսքը, կասեն՝ տեսեք, Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը արդեն 2013 թվականին 10 տոկոսով բարձրացավ՝ կառավարության «ակտիվ» կամ նոր քաղաքականության արդյունքում։ Բայց իրական կյանքում ռեալ աշխատավարձ չի ավելանալու, մարդկանց գնողունակությունը չի մեծանալու», - նշեց Խաչատրյանը։
Եթե գործատուն թաքնված զբաղվածության խնդիր ունի, այսինքն առանց աշխատողին գրանցելու աշխատանքի է ընդունել, կամ սահմանված աշխատավարձին համարժեք չի վճարում, ապա այս դեպքում գործատուն կվճարի տուգանքներ։ Այնուամենայնիվ, աշխատողն այստեղ է պաշտպանված չէ․ գործատուն կվճարի տուգանքը, իսկ աշխատողի կյանքում ոչինչ չի փոխվի։
Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրենը չի հերքում, որ այսպես գործատուների վրա կավելանա նաեւ հարկային բեռը, թեպետ այն, ըստ նրա, էական չի լինի։
Վահագն Խաչատրյանն էլ ներկայացրեց ընդամենը մեկ հաշվարկ․ - «Եթե վերցնում ենք միջին աշխատավարձի չափով Հայաստանի աշխատողների թվաքանակով, ուրեմն ստացվում է ամսական 970 միլիոն դրամի լրացուցիչ հարկ, տարեկան կտրվածքով՝ 11 միլիարդ»։
Առավելությունների մասին խոսելիս Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրենը նշեց, որ հաշվետվությունները ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով՝ բացառելով բյուրոկրատական քաշքշուկը։