Հայրիկյանի նախընտրական ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է: Ըստ այդմ` կլինի անցումային նախագահ` առաքելությունն ավարտելով պաշտոնավարման երկրորդ տարում:
«Իրականում վեց ամսում էլ դա կարելի է դա անել, բայց երկու տարի պիտի հաշվես` գործընթացային ժամանակահատվածները նկատի ունենալով: Ես ասելու եմ` ձեզ հաջողություն, հիմա թող ընտրվի վարչապետ եւ փոխվարչապետ: Նախագահ չունենք այլեւս, եւ նախագահի հաստատությանը հատկացվող միջոցներով տարեկան կարելի է առնվազն 100 բնակարան կառուցել եւ հատկացնել փախստականներին, կարիքավորներին», - ասաց Հայրիկյանը` վստահեցնելով, առնվազն երկրորդ փուլում հաղթանակ է տանելու:
Առաջադրվելու մտադրություն ունեցող նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը հիմնական մրցակից համարում է գործող նախագահին:
Պաշտոնը ստանձնելուց հետո Աղազարյանը առաջինը մենաշնորհների դեմ է դուրս գալու. - «Երկու ժամում կլուծեմ այդ հարցը: Բոլոր գործարարները, բոլոր օլիգարխները պետք է հասկանան, որ իրենք լինելու են ազատ քաղաքացիներ: Պետք է զարգացնեն իրենց բիզնեսը` ճանապարհ թողնելով այդ բիզնեսմենների համար, որոնք այսօր օլիգարխներ չեն, բայց պոտենցիալ կարող են դառնալ»:
Ընտրապայքար է մտնելու նաեւ Աղազարյանի համագյուղացին` «Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը:
Նա իր համագյուղացի մրցակցին չի սատարի, բայց չի էլ խանգարի. - «Ինքը ունի իր պլատֆորմը, ունի իր հարազատ կուսակցությունը, ես ունեմ իմ պլատֆորմը, ես ունեմ իմ շարժումը` ազգայնական շարժումը: Ես ուրիշ եմ, նա ուրիշ է»:
«Ազդարար»-ի խմբագրից զատ փետրվարյան ընտրություններում քվեաթերթիկների վրա, ամենայն հավանակությամբ, լրագրողական աշխարհից մեկ անուն էլ կլինի. Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն է մտադիր առաջադրվել: Նրա որոշումը վերջնական չէ, երկարամյա լրագրողին, իր խոսքով, կարող են հետ պահել «հասարակական տրամադրությունները». - «Մեծ հաշվով կարող է առաջ տանել հասարակական արձագանքը, եւ ետ պահել` դրա բացակայությունը»:
Փետրվարից իրեն Բաղրամյան 24-ում է տեսնում էպոսագետ Վարդան Սեդրակյանը, նա թերեւս ամենավստահն է իր ուժերի վրա` կանխատեսելով ընտրողների 81 տոկոսի վստահությունը:
Սեդրակյանի նախընտրական ծրագրի հիմքում «Սասնա Ծռեր» էպոսի գաղափարախոսությունն է. - «Այն հանգամանքը, որ գալիս է իշխանությունը վերցնելու եւ կառավարելու երկիրը մի մարդ, որը առաջնորդվելու է այդ էպոսով, արդեն մարդկանց մոտ բավականին լուրջ եւ դրական փոփոխություններ է առաջացրել»:
Վարդան Սեդրակյանը խորհուրդ է տալիս հեգնանքով չվերաբերել պնդմանը, թե Հայաստանի երեք նախագահներն իր խորհրդականներն են լինելու, կուսակցություններին էլ հորդորում է չսատարել իրեն, քանզի էպոսը որեւէ քաղաքական ուժինը չէ:
Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի` նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովն ընդունելու է դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ը: