Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը այսօր հակադարձել է Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե Դուբլինում նախատեսված հնգակողմ հայտարարությունը ձախողվեց Երեւանի մեղքով։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նալբանդյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. Ադրբեջանը Դուբլինում փորձել է պնդել, որ այդ հայտարարության մեջ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայի ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ, մի բան, որ Բաքուն արել է նաեւ նախկինում՝ տապալելով նման ձեւաչափով այլ հայտարարությունների ընդունումը:
«Ավարտվեց նրանով, որ չեղավ հնգակողմ հայտարարություն, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները նշեցին, որ բոլոր սկզբունքները եւ դրույթները, որոնք առաջարկվել են եռանախագահների կողմից, մեկ ամբողջություն են, չի կարելի բաժանել մեկը մյուսից, եւ որեւէ սկզբունք, որեւէ դրույթ չի կարող գերակայել մյուսների հանդեպ», - հավելեց Նալբանդյանը: