Մատչելիության հղումներ

ՀԿԵ-ն բարձրացնում է բեռնափոխադրումների սակագները


«Հարավկովկասյան երկաթուղին» տեղեկացնում է, որ հաստատվել է ընկերության երկաթուղային բեռնափոխադրումների 2013 թվականի սակագնային քաղաքականությունը, որը մշակված է ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հիման վրա:

Ըստ այդմ` 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ-ԱՄՆ դոլար հաշվարկման գործակիցը՝ 0,94 չափով՝ 2012 թվականի 4-րդ եռամսյակում կիրառվող 0,97-ի դիմաց: Այսպիսով, 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային բեռնափոխադրումների սակագները 2012 թվականի 4-րդ եռամսյակի հետ համեմատ կաճեն 3 տոկոսով: Ղեկավար մարմնի որոշման համաձայն, վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ կաճեն նաեւ բեռնափոխադրումների սակագները տեղական հաղորդակցությունում:

«Գնաճային ճնշումներին դիմակայելու, Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ տեղական արտադրության ապրանքների արտահանմանը նպաստելու համար ՀԿԵ-ն կիրառելու է բեռնափոխադրումների նվազեցման (շտկման) գործակիցները: Դա թույլ կտա պահպանել սակագները միջազգային բեռնափոխադրումների համար 2012 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակի վրա: Հաշվի առնելով բոլոր փոփոխությունները՝ սակագների աճը 2013 թվականի առաջին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում կկազմի 1 տոկոս, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 10 տոկոս», - տեղեկացնում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG