ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջարակությամբ դեկտեմբերի 10-ը 1950 թվականից նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, քանի որ ավելի վաղ` 1948-ի դեկտեմբերի 10-ին, Գլխավոր ասամբլեան ընդունել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Ամեն տարի այս օրը կարծես յուրատեսակ մի կետ է, երբ աշխարհի տարբեր երկրներում իրավապաշտպանները, պետական հաստատությունների ներկայացուցիչները փորձում են ի մի բերել, թե անցած տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են արձանագրվել իրենց մոտ մարդու իրավունքների պաշտպանության առումով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, 2012 թվականին նախորդ տարվա համեմատ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանում որեւէ առաջընթաց չի արձանագրվել։
«Ոստիկանության բաժանմունքներում բռնությունները շարունակվում են, ավելին՝ բռնությունների վերաբերյալ ահազանգերի հիման վրա պատշաճ քննություն չի իրականացվում, կատարողները մնում են անպատիժ եւ հովանավորվում են եւ քննչական մարմինների, եւ Հատուկ քննչական ծառայության, հատկապես Գլխավոր դատախազության, դատական ատյանների կողմից», - մանրամասնում է իրավապաշտպանը, - «Զինված ուժերում վիճակը որեւիցե կերպ չի փոխվել, ավելի վատացել է»։
Արթուր Սաքունցի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում նվազել է բողոքների քանակը, սակայն, ըստ նրա, դա խոսում է վախի մթնոլորտի մասին։
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընդունմանը, իրավապաշտպանի խոսքով, ծրագրի վերաբերյալ առաջարկությունները, որոնք ներկայացվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, չեն ընդունվել։
«Ավելին՝ փաստաթուղթը ընդունվեց խիստ գաղտնիության պայմաններում՝ այսինքն մարդու իրավունքների վերաբերյալ ընդունվում է ռազմավարական ծրագիր առանց հանրային լայն իրազեկման, քաղաքացիական հասարակության ընդգրկման», - հավելեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը։
Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում անելիք միշտ էլ կա։
«Երբեւէ որեւէ պետությունում, կամ որեւէ հասարակական կազմակերպություն, կամ որեւէ իշխանական ուժ, կամ ընդդիմադիր ուժ չի կարող պարծենալ, թե այնպես են աշխատել ու ապրել, որ այս ոլորտում այլեւս անելիք չունեն։ Բնականաբար, մենք նույնպես բացառություն չենք այս հարցում», - մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը։
Մարգարիտ Եսայանը նշեց, որ ինքը բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից․ - «Բողոքում են կամ դատաիրավական համակարգից, կամ իրենց սոցիալական խնդիրներից, կամ համայնատիրությունից, կամ իրենց հարեւանից․․․ անգամ քաղաքական խնդիրներ են բարձրացնում, ծնողները իրենց զավակներից են բողոքում, կամ զավակները՝ ծնողներից․․․ եւ յուրաքանչյուրին թվում է, թե ինքը ճիշտ է եւ իր իրավունքները ոտնահարվել են»։
Դիմումներն ու բողոքները ուսումնասիրելիս երբեմն առնչվում ենք սուբյեկտիվ իրականության հետ, ասում է պատգամավորն ու հավելում, որ իրավունքների մասին խոսելիս չպետք է մոռանալ նաեւ պարտականությունների մասին։