Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` այս շաբաթ Դուբլինում հրապարակած հայտարարության առնչությամբ։
Այդ հայտարարությունը, ըստ Համբարյանի, ցույց է տալիս «կեղծ անկողմնակալություն Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ` առանց հիշատակելու Հայաստանի դեմ Ալիեւի կառավարության աճող ագրեսիան եւ հակահայկական հարձակումների փառաբանումը, այդ թվում` դատապարտված ադրբեջանցի կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովի մեծարումը եւ զինվորական կոչման բարձրացումը»։
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ «կեղծ հավասարակշռություն» հաստատելու իրենց հերթական փորձով, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենի համոզմամբ, «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները վատ ծառայություն են մատուցում խաղաղության հաստատման գործին»։
Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Համբարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, Ադրբեջանն է պարբերաբար ձեռնարկում հարձակումներ սահմաններում, պաշտոնական Բաքուն է սպառնում կիրառել իր ընդլայնվող զինանոցը բացահայտ ագրեսիայի եւ տարածաշրջանը հակամարտության մեջ ընկղմելու համար, հրաժարվում է ետ քաշել իր դիպուկահարներին, ոչնչացնում եւ պղծում է Ջուղայի հայկական խաչքարերը, հերոսացնում քնած հայ սպային կացնահարած մարդասպանին։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նման հայտարարությունները կարող են ծառայել որոշակի քաղաքական նպատակի, սակայն որեւէ ձեւով չեն նպաստում խաղաղության հաստատման գործում առաջընթացին, եզրափակում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը։