Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը:
Ղազինյանը մահացել է ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում` 57 տարեկան հասակում: Նա Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2011 թվականի դեկտեմբերին: Մինչ այդ 2009 թվականից նա արտգործնախարարի տեղակալն էր եւ Հայաստան-Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի գլխավոր բանակցողը:
Ավելի վաղ Կարինե Ղազինյանը ղեկավարել էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունները Ռումինիայում եւ Գերմանիայում։
Գործադիրի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին չորս տասնյակից ավելի որոշման նախագծեր: Դրանցից մեկը Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն էր: Բագրատյանը ներկայացրել էր «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն, ըստ հեղինակի, կարգավորելու է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում թափոնների հետագա տնօրինման եւ հաշվառման իրավական հիմունքները:
Կառավարության եզրակացությունը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Շահագրգիռ գերատեսչությունների, գինեգործության եւ կոնյակագործության ոլորտի կազմակերպությունների առարկություններն ու առաջարկությունները հաշվի առնելով` կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը ներկայացված տեքստով ընդունելի չէ եւ արմատական լրամշակման կարիք ունի», - ասաց նախարարը:
Օրենքի նախագծում նշված է, որ փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը կապված է տնտեսության ստվերայնության դեմ պայքարի եւ բնապահպանական խնդիրների կարգավորման ուժեղեցաման հետ: Կառավարության կողմից նշանակված լիազորված մարմինը` Պետական եկամուտների կոմիտեն կամ էլ գյուղատնտեսության նախարարությունը հնարավորություն է ստանում համադրել թափոնների ծավալը մթերող ձեռնարկության կողմից հայտարարված մթերման ծավալների հետ: Օրենքի ընդունումը լրջորեն կկրճատի ստվերայնության տեսակարար կշիռը վերամշակող արդյունաբերության մեջ, համոզված է օրինագծի հեղինակը:
Կառավարությունը մի քանի էջով ներկայացրել է իր եզրակացությունը Բագրատյանի ներկայացրած մի քանի հոդվածից բաղկացած օրինագծին: Օրենքի նախագծում կարդում ենք, որ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունները վերամշակման ընթացքում ստացվող թափոնները պարտավոր են պահպանել դրանց համար նախատեսված ձեռնարկության տարածքում գտնվող հատուկ սենյակներում կամ բացօթյա ցանկապատված միջավայրում: Այս առումով կառավարությունը հարկ է համարում նշել, որ նախատեսված հարցերը որոշակիորեն կարգավորված են «Թափոնների մասին» օրենքով: Ըստ, գործադիրի, արտադրական թափոնների պահման ընթացքում ինքնաբռնկումից, խմորումից, փչացումից, որակական ցուցանիշների կամ դրանցում պարունակվող արժեքավոր բաղադրիչների կորստից խուսափելու նպատակով պետք է իրականացվեն լրացուցիչ ծախսեր պահանջող գործողություններ (խառնում, շարժում, հովացում, տարածքի օդափոխություն եւ այլն): Կառավարությունը կարծում է, որ հաշվի չի առնված նաեւ այն փաստը, որ թափոնների համար նախատեսված տարածքի առանձնացումը կարող է ստեղծել անբարենպաստ պայմաններ՝ տեխնոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքի կազմակերպման համար: Ինչ վերաբերում է օրինագծի հիմնավորմանը, որ այն կնպաստի ստվերայնության դեմ պայքարին, ապա կառավարությունը գտնում է, որ նույնատիպ գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններում, կախված մթերված հումքի որակից եւ կիրառվող տեխնոլոգիաներց, թափոնների ծավալները կլինեն տարբեր, հետեւաբար ճիշտ չի լինի թափոնների քանակից ելնելով դատել արտադրանքի ծավալների մասին: Բացի դրանից, մթերված գյուղմթերքների, հիմնականում խաղողի եւ մրգերի թափոնները որոշ դեպքերում օգտագործում են որպես անասնակեր, որոշ դեպքերում էլ դրանք կարող են հանդիսանալ որպես երկրորդային հումք՝ այլ արտադրության համար: