Մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատները այսօր պետհամալսարանի պատմության ֆակուլտետի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ Հատուկ քննչական ծառայությունից պահանջելով որպես վկա հարցաքննել Հայոց պատմության բուհական դասագրքի հեղինակներին եւ դասագրքում տեղ գտած պնդումները հրապարակայնորեն պաշտպանող ուսանողներին:
Դասագրքի 2008-ի մարտի 1-ին վերաբերող մասում ասվում է, որ բախումների ընթացքում երկուստեք հրազեն է օգտագործվել, ինչն էլ, դասագրքի հեղինակների պնդմամբ, դարձել է 10 հոգու սպանության պատճառ: Այնինչ՝ նման փաստ բուն քրեական գործում չկա: Ուստի զոհերի հարազատները այսօր պետհամալսարանի պատմության ֆակուլտետի դիմաց իրենց բողոքի ակցիայով պահանջում էին ոչ միայն ԲՈՒՀ-երից հետ կանչել պատմության այդ դասագրքերն ու իրենցից հրապարակայնորեն ներողություն խնդրել փաստերի խեղաթյուրման համար, այլ նաեւ գործում ընդգրկել եւ հարցաքննել այս պնդումների հեղինակներին․ գուցե նրանք վկա են եղել իրենց զավակների սպանությանը, չէ՞ որ Հատուկ քննչական ծառայությունը մշտապես որպես սպանությունների չբացահայտման պատճառ վկայակոչում է ականատեսների թաքնվելն ու ցուցմունք չտալը:
«Թող որպես վկա ներգրավվի Էդիկ Մինասյանը, ով գրքում վկայություններ է տվել երկուստեք հրազենի օգտագործման մասին: Որպեսզի ընդգրկվեն այն ուսանողները, որոնք հեռուստացույցով հայտարարում էին, որ պատմության դասագիրքը գրվել է շատ օբյեկտիվ», - ասում է Մարտի 1-ին «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը ` Ալլա Հովհաննիսյանը, - «Ես դեմ չեմ, եթե պատմության դասագիրքը գրվել է օբյեկտիվ, միգուցե այդ անձինք այնտեղ են եղել եւ տեսել են, որ մեր երեխաները կիրառել են զենք: Թող գնան՝ վկայություն տան մեր երեխաների դեմ: Ո՞վ է տեսել գործը նախաքննության մեջ՝ պատմություն կերտվի: Որպես մասնագետ իրենք դրանով իրենց խայտառակ են արել»։
Հատուկ միջոցից զոհված մյուս զոհի՝ Գոռ Քլոյանի մայրն էլ բացականչում էր․ - «Անհարմար զգացեք, իմ զոհված Գոռի որդին սա՞ պիտի կարդա, որ իր հայրը զենքով եկել, կռվել է պետության դեմ։ Այն էլ ինչի՞ դեմ՝ արգելված զենքի՝ «Չերյոմուխայի» դեմ։ Ով է պատմությունը գրողներին նման իրավունք տվել»։
«Իսկ ինչո՞ւ չեն գրել, որ ոստիկանությունն արգելված զենք է կիրառել, որի ընթացքում զոհվել է երեք մարդ: Ինչո՞ւ դիպուկահարի մասին չեն գրել», - հարցնում էին զոհերի հարազատները:
2008-ի մարտի 1-ին հատուկ միջոցներից զոհված Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի ծնողների, զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր վրդովմունքը փորձում էր մեղմել Պետհամալսարանի ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը, ով ի դեպ, չթաքցրեց, որ իշխող Հանրապետական կուսակցությանն է անդամակցում: Նա հիմնավորում էր, որ «պատմությունը հենվում է որոշակի պետական փաստաթղթերի վրա», եւ տվյալ դեպքում պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «հենվել է մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության վրա»:
«Նիկոյանի հանձնաժողովը չի վերջացրել հետաքննությունը, հանձնաժողովի եզրակացությունը ցույց եք տալիս, որ ի՞նչ: Նախաքննությունը շարունակվում է: Երեսուն տարվա ինտերվալ է պետք պատմություն գրելու համար», - հակադարձեց Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը:
Բողոքի ակցիայի ժամանակ պետհամալսարանի պատմության ֆակուլտետի մուտքը շրջափակված էր ոստիկաններով. նրանք դրսում, պետհամալսարանի անվտանգության աշխատակիցներն էլ՝ ներսում հսկում էին, որ հավաքվածներից ոչ ոք ներս չմտնի, նույնիսկ լրագրողներին թույլ չէին տալիս ներս մտնել: Իսկ ներսում գտնվող ուսանողներին էլ թույլ չէին տալիս կենտրոնական մուտքով դուրս գալ:
Զոհերի հարազատները ցանկանում էին հանդիպել պատմության ֆակուլտետի դեկան էդիկ Մինասյանին: Ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը փոխանցեց, որ դեկանը նրանց իր սենյակում սպասում է, բայց առանց լրագրողների: Ծնողները հրաժարվեցին լրագրողների բացակայությամբ որեւէ զրույցից՝ հայտարարելով․ - «Մենք ձեզ չենք վստահում»: Այնուհետեւ պահանջեցին, որ Էդիկ Մինասյանը իջնի, սակայն դեկանը չիջավ: Երբ հավաքված լրագրողներս հարցրեցինք, թե ինչու դեկանը չի ցանկանում մեր ներկայությամբ հանդիպել ծնողներին, օգնականը պատասխանեց, թե համալսարանում հատուկ կարգ գոյություն ունի՝ պետք է լրագրողները ռեկտորատից հատուկ թույլտվություն ունենան լուսաբանելու համար:
Ի վերջո՝ զոհերի հարազատները իրենց գրավոր հայտարարությունը փոխանցեցին դեկանին, տեղեկացնելով, որ եթե գիրքը բուհերից հետ չկանչվի «դատի են տալու»:
«Պատվիրատուներին պատասխանատվությունից ազատելու համար «պատմաբանի» անուն կրողները միտումնավոր շրջանցել են Մարտի 1-ին զինված ուժերի մասնակցության փաստը, որը նշելու դեպքում կապացուցվեր, որ խաղաղ ցուցարարների գնդակահարության գնով մարտի մեկին տեղի է ունեցել պետական հեղաշրջում», - նշված է Զոհերի հարազատների հայտարարության մեջ:
Առաջիկայում Մարտի 1-ի զոհերի հարազատները ծրագրում են հանդիպել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: