Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ստորագրահավաք Ախալցխայում


Վրաստանի հայաշատ Ախալցխա քաղաքում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ակցիայի կազմակերպիչը «Միաբանություն հանուն հասարակայնության իրավունքների» կազմակերպությունն է, որի ակտիվիստները վրան են խփել քաղաքապետարանի շենքի առջեւ, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է իր ստորագրությունը թողնել պահանջագրի տակ։

Կազմակերպության Ախալցխայի շրջանային կառույցի ղեկավար Գուջա Բիճաշվիլին հայտնել է, որ վրանը այդտեղ կմնա երկու շաբաթ, զուգահեռաբար ստորագրահավաք կանցկացվի նաեւ ըստ բնակավայրի։ Մինչ այժմ կազմակերպությունը արդեն հավաքել է 800 ստորագրություն։

Ախալցխան առաջին քաղաքն է, որտեղ «Միաբանություն հանուն հասարակայնության իրավունքների» կազմակերպությունը գրասենյակ է բացել։ Կազմակերպության նախագահ Միխայիլ Անդղուլաձեի խոսքերով` տարածաշրջաններում լայնամասշտաբ ակցիա է սկսվում։

«Երկրում պետք է հաստատվի մեկ իշխանություն։ Վրաստանը ընտրել է մեկ իշխանություն, եւ երկրորդը նրան պետք չէ», - հայտարարել է Անդղուլաձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG