Մատչելիության հղումներ

Մամեդյարովը մեկնում է Բրյուսել, ապա` Դուբլին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 4-5-ը կայցելի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւին, Մամեդյարովը ելույթ կունենա նիստին, կանցկացնի մի շարք հանդիպումներ։

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կայցելի Դուբլին, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այստեղ եւս նախատեսվում է նրա ելույթը, ինչպես նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG