Մատչելիության հղումներ

Հանրապետական թեկնածուն հաղթանակ է տանում թիվ 35 ընտրատարածքում


Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թափուր մնացած մանդատի համար դեկտեմբերի 2-ին անցկացված լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել հանրապետական Արման Սահակյանը:

Սահակյանը հավաքել է 13 հազար 337 քվե, իսկ նրա մրցակիցը՝ Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը՝ 3 հազար 237 քվե:

Թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղական Մաքսիմ Շահբազյանի կարծիքով «իդեալական» ընտրություններ են կազմակերպվել:

«Ամբողջ ընտրատարածքում որեւէ դեպք չարձանագրվեց անճշտության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Շահբազյանը:

Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը, սակայն, այս գնահատականների հետ համաձայն չէ:

«Հերթական անգամ ցույց տվեցին, որ ամեն ընտրության կիրառում են էլ ավելի նենգ ձեռագիր», - հայտարարեց թեկնածուն, - «այս ընտրության յուրահատկությունը շանտաժի, ահաբեկումների, ուլտիմատումների մթնոլորտում ընտրողներին պարտադրված, զոռով ու զոռբայությամբ ընտրատեղամաս բերելն էր»:

Հանրապետական թեկնածու Արման Սահակյանը չընդունեց կոնգրեսական թեկնածուի հնչեցրած մեղադրանքները:

«Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ: Կուսակցության անդամների թիվն էլ է մեծ, անդամների մեջ նաեւ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ կան, որոնք, բնականաբար, ինձ սատարում են, եւ ես չեմ համարում, դրա անունը կարելի է դնել վարչական ռեսուրսի բիրտ կիրառում», - մեկնաբանեց Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG