Մատչելիության հղումներ

Ուկրաինայի կառավարությունը հրաժարական տվեց


Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը այսօր հրաժարական է տվել, որը արդեն ընդունվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից։

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Ազարովը հրաժարական է ներկայացրել Գերագույն ռադայի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։

Երկրի Սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարականը հանգեցնում է ամբողջ կառավարության հրաժարականին։ Յանուկովիչը ընդունել է նաեւ կառավարության հրաժարականը։

Միաժամանակ, նախագահը հանձնարարել է կառավարությանը շարունակել իր լիազորությունների իրականացումը մինչ նոր կառավարության աշխատանքը սկսելը։

Խորհրդարանական ընտրությունները Ուկրաինայում անցկացվեցին հոկտեմբերի 28-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG