Դեկտեմբերի 1-ին Նիդեռնլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Compass Band»-ը, «Sweetie baby» երգով վաստակելով 98 միավոր, գրավեց երրորդ պատվավոր տեղը:
«Compass band»-ը ձեւավորվել է մոտ մեկ տարի առաջ` Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում` Գոհաբանության տոնը նշելիս: Ռոք խմբի անդամները` Աբրահամը, Դավիթը, Արամը եւ Արշավիրը, ելույթ ունեցան 8-րդը` հանրահայտ «Բիթլզ» խմբի ոճով:
Խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ հայկական պատվիրակությունը արդեն ետ է վերադարձել Ամստերդամից: Նա ասաց, որ ժամանակը Ամստերդամում անցավ շատ լարված, բայց հետաքրքիր:
«Ռեակցիան շատ բարի էր, շատ լավը: Տղաների երգը բոլորի դուրը շատ էր գալիս: Շատ էին գալիս հարցնում, շնորհավորում: Նման ֆորմատով «Մանկական Եվրատեսիլում» դեռ ոչ ոք հանդես չի եկել: Մենք տարբերվեցինք բոլոր պարագաներում», - նշեց պրոդյուսերը:
10-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլի» մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինայի 10-ամյա ներկայացուցիչ Անաստասիա Պետրիկը` «Небо» երգով` երկրների քվեարկության արդյունքում ընդհանուր առմամբ վաստակելով 138 միավոր:
Այս հաղթանակը Ներուբայսկոե գյուղում բնակվող 10-ամյա Անաստասիայի կյանքում առաջինը չէ. մինչ այս 2010 թվականին «Նոր ալիք» մանկական երգի մրցույթում Անաստասիան արժանացել էր հանդիսատեսի համակրանքի մրցանակին:
«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական էջում տեղադրված իր հարցազրույցում Անաստասիան նշել է, որ երաժշտական ընտանիք ունի` հայրը դաշնակահար է, մայրը` ջութակահար, ավագ քույրն էլ` Վիկտորիան` երգչուհի, ով, ի դեպ, 2008 թվականին կայացած Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում եւս ներկայացրել էր Ուկրաինան:
Երկրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի The Funkids խումբը` «Funky lemonade» երգով քվեարկության արդյունքում վաստակեց 103 միավոր:
«Compass band»-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի խոսքով` առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Ուկրաինայի ներկայացուցիչը իսկապես արժանի էր հաղթանակին, որովհետեւ առանձնանում էր իր ելույթով եւ յուրահատուկ ձայնային տվյալներով:
Այս տարի մանկական «Մանկական Եվրատեսիլի» նշանաբանն էր «Կոտրիր սառույցը»: Ամստերդամի «Heineken Music Hall»-ի բեմը` մտահղացման համաձայն, ձեւավորվել էր սառցե դեկորներով: Թվով 10-րդ մանկական Եվրատեսիլին մասնակցեց 12 երկիր` Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը, Բելգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Իսրայելը, Բելառուսը, Մոլդովան, Ադրբեջանը եւ Ալբանիան:
Համերգի ընթացքում մասնակիցները համատեղ կատարում ունեցան, երգեցին հատուկ այս տարվա մրցույթի համար գրված «We can be heroes» («Մենք կարող ենք հերոսներ լինել») երգը: