Մատչելիության հղումներ

Տաջիկստանում «Ազատություն» ռադիոկայանի կայքը կրկին հասանելի է


«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության կայքը կրկին հասանելի է Տաջիկստանում։

Կայքը արգելափակվել էր անցած շաբաթ` երկրի իշխանությունների պահանջով։ Տաջիկստանի հեռահաղորդակցության պետական ծառայությունը ուրբաթ օրը այդ քայլը հիմնավորել էր «մի խումբ մտահոգված քաղաքացիների» բողոքներով։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը տեղի ունեցածը որակել էր գրաքննություն։ Տաջիկստանում ԱՄՆ-ի դեսպանությունը նույնպես մտահոգություն էր հայտնել երկրում «Ազատություն» ռադիոկայանի կայքէջի եւ Facebook սոցիալական ցանցի արգելափակման կապակցությամբ։

Տաջիկստանի ինտերնետ ծառայություններ մատակարարողների ընկերակցության նախագահ Ասամուդին Աթոեւը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ երկրի առաջատար փրովայդերները SMS հաղորդագրություններ են ստացել Հեռահաղորդակցության պետական ծառայությունից` ռադիոկայանի կայքը ապաարգելափակելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG