«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Երբեւէ Հայաստանն այնքան միջազգային ուշադրության կենտրոնում չի գտնվել, որքան այսօր` նախագահական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ: Երեկ Երեւանում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության «Արեւելյան գործընկերության» առաջնորդների երկրորդ գագաթաժողովը, որին, բացի հայաստանյան պաշտոնյաներից, մասնակցում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: Նման մակարդակի եվրոպական պաշտոնյաների այցն աննախադեպ է Հայաստանի համար: Առավել աննախադեպ` նախագահական ընտրություններից առաջ: Եվրոպացի հյուրերի մի մասը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում երեկ արդեն հասցրել է «հիացմունք» արտահայտել անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, եւ հույս են հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն նույնքան «բարձր մակարդակով»: Այսինքն` Եվրոպան, ըստ էության, աջակցություն է հայտնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին` դրանով վերջինիս դնելով, մեղմ ասած, ոչ այնքան հարմար դրության մեջ: Եվրոպական աջակցությունն, իհարկե, շատ կարեւոր է, սակայն Հայաստանում, ինչպես հայտնի է` թե իշխանության, թե ընդդիմության համար առաջնային է համարվում ռուսական աջակցությունը: Իսկ «ռուսական դաբրոն» ուշանում է այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինի այցը, որին Հայաստանում սպասում են դեռ ամռան ամիսներից»:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Սարյուզ-Վոլսկու հետ: Լրագրողը հարցնում է. - «Չե՞ք կարծում, որ իր երկրում կասկածելի ժողովրդականություն վայելող քաղաքական ուժին` ՀՀԿ-ին աջակցելով` նպաստում եք, որ հայ հանրության մոտ նույնքան կասկածելի վերաբերմունք ձեւավորվի դեպի եվրոպական արժեքները»: Պատասխան. - «Իրականում մենք չենք օժանդակում ինչ-որ կոնկրետ կուսակցության: Հայաստանում մենք ունենք 3 գործընկեր կուսակցություն, որոնք ԵԺԿ անդամներ են, եւ գլխավոր գաղափարն այն է, որ մեր արժեքային խնդիրների տեսլականի հետ իրենց մոտեցումները համընկնում են: Սա զուտ համագործակցություն է, բայց ոչ օժանդակում»: Լրագրողը հավելում է. - «Թե որ հարցում է ՀՀԿ-ի մոտեցումը համընկնում ԵԺԿ-ի արժեքային տեսլականին, դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ ժողովրդավարության հարցում ԵԺԿ տեսլականները եւ ՀՀԿ մոտեցումները չեն համընկնում, որովհետեւ ՀՀ ժողովրդավարությունը, գահավիժող տնտեսական ցուցանիշների պայմաններում վերընտվող ՀՀԿ-ի պատճառով, մի գաղտնիք ունի, որը ԵԺԿ-ին հայտնի չէ»:
«Ժամանակ»-ում կարդում ենք. - «Ռուսաստանից ժամանած Նիկոլայ Ռիժկովի միջոցով երեկ տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան կարող է գալ 2013 թվականի սկզբին: Որքանով է այս տեղեկությունն ավելի իրական, քան Պուտինի «գալստյան» մասին նախորդ տեղեկությունները: Պուտինն այս ժամանակամիջոցում, ըստ ամենայնի, Հայաստան այցելելուց ձեռնպահ կմնա, թեեւ իհարկե Սերժ Սարգսյանն, օրինակ, դեմ չէր լինի նրան այդ օրերին ընդունել Հայաստանում ու ցույց տալ բոլորին, որ ինքն ունի Պուտինի հավանությունը: Այդ հավանությունը Հայաստանում կարեւոր քաղաքական հաղթաթուղթ է` նկատի ունենալով, որ Հայաստանի քաղաքական ուժերի համար Մոսկվան մի դուռ է, որտեղ Հայաստանի ճակատագիրն է կերտվում: Սակայն ինքը` Պուտինը, երեւի թե չի ցանկանա նման կերպ միջամտել նախագահական ընտրություններին եւ ըստ էության դառնալ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի մասնակից, թեկուզ` «ոչ շարքային» մասնակից: Հետեւաբար Պուտինն, ամենայն հավանականությամբ, Հայաստան կգա ընտրություններից հետո»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամենամեծաթիվ ընտրազանգված մեզանում ունեցող կուսակցությունները երկուսն են՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Եվ որքան էլ կոնսոլիդացվի ընդդիմությունը, որ ուժը մյուսին միանա, ով ումից բաժանվի, էական չէ: Ընդդիմադիր մյուս կուսակցությունների ձայներն այնքան քիչ են, որ եթե բոլոր ուժերն էլ միանան ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին, ձայների թվի առումով առանձնապես բան չի փոխվելու: Պայքարը դարձյալ լինելու է այդ երկու քաղաքական ուժերի միջեւ, թեեւ ԲՀԿ-ին մեծ վերապահումով կարելի է քաղաքական համարել: Ներկայիս ներքաղաքական խճճված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունները, վերլուծությունները կարելի է բնորոշել մի արտահայտությամբ` «քաղաքական ենթադրություններ»: Թե իր որոշման մասին երբ կհայտնի Գագիկ Ծառուկյանը, թե երբ ձայն կհանի Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ով կլինի միասնական թեկնածուն (կամ կլինի՞ արդյոք), ո՞ր թեկնածուին կսատարի ԲՀԿ-ն եւ այլն: Սա է այն առանցքը, որի շուրջը խլրտում է ներքաղաքական կյանքը»:
«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Յուրի Վարդանյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Քաղաքական ներկայիս իրավիճակում ընդդիմադիր դաշտը կարծես համախմբման նշաններ է ցույց տալիս»: Պատասխան. - «Էդ ո՞ր նախընտրական ժամանակահատվածում բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները չեն ակտիվացել: Բայց մենք այնքան հանգիստ են, նախագահի պահով եմ ասում, որ բացարձակ… ինչքան ուզում են ակտիվանան… Հիմա սիրուն չի, ես ինչքան սպորտում հաղթել եմ, հաղթելուց հետո եմ ասել, ո ես ես եմ, բայց մենք այնքան վստահ ենք, որ ամեն ինչ մեր ուզածի պես է լինելու»: Հարց. - «Ձեր տոնից կարելի է ենթադրել, որ դաշտը վերահսկելի է, եւ նույնիսկ ընդդիմության միավորումը չի կարող խոչընդոտ դառնալ Սերժ Սարգսյանի վերարտադրմանը»: Պատասխան. - «Դաշտը վաղուց վերահսկված էր, եւ մեր աշխատանքը նախորդ ընտրություններից անմիջապես հետո նույն ձեւով տարվել է, դրա համար հիմա բարդույթներ մեր կողմից չեն կարող առաջանալ: Այ, եթե հիմա հարցնես` այս ընտրություններից հետո մենք հաջորդին կնայե՞նք` չէ, որովհետեւ ես չեմ կարծում, որ հաջորդ անգամ Սերժ Սարգսյանը կուզենա, քանի որ օրենքով էլ անթույլատրելի է: Այդ ժամանակ ինքը արդեն ուրիշ ծրագրեր կմշակի, ուրիշ ուղղությամբ կզբաղվենք»: